14 Մարտի, Saturday, 2026
KFC

Բացառությամբ Գագիկ Բեգլարյանի. Ժողովուրդ

ՀՀ մի քանի նախարարների շրջանում «Ժողովուրդի» անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նրանցից ոչ մեկը մինչ օրս չի ծանոթացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցի հետ բացառությամբ ՏԿՆ Գագիկ Բեգլարյանի: Դե իհարկե, ծանոթանային, որ ի՞նչ անեին, դրանից ի՞նչ պետք է փոխվեր: Նախարարներն էլ գիտեն, որ Կարեն Անդրեասյանն ընդամենը թուղթ է սևացրել: ՀՀ ՄԻՊ […]

Զինվոր է մահացել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը:  Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ կայքը և հայտնում, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի […]

Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց

Հիմնադիր խորհրդարանի նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Նրան տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Այժմ ընթացքի մեջ է Գևորգ Սաֆարյանի և Պավել մանուկյանի հարցաքննությունը։

Հակոբը ցանկացել է էլեկտրահարել կնոջը. Ժողովուրդ

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ օրերս Արարատի մարզի Ղուկասավան համայնքի տներից մեկում ամուսնների միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ: Բնակարաններից մեկում ամուսնու՝ ոմն Հակոբի և նրա կնոջ՝ Վարդերի վեճն այն աստիճանի է թեժացել, որ տղամարդը փորձել է կնոջը էլեկտրահարել: Կինը հաջողացրել է փախչել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Ապրիլի 9-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպումը հաջորդել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամների՝ այսօրվա բողոքի ակցիային, ուստի քննարկման հիմնական թեմաները եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց նախապատրաստման և իրականացման հետ կապված […]

Ուրիխանյանի «թափը». Հրապարակ

Կառավարության աղբյուրներից «Հրապարակը» տեղեկացել է, որ կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին համագումար անցկացնելու հայտ է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական անունով նորահայտ կուսակցություն: Թերթի տեղեկություններով՝ սա այն կուսակցությունն է, որը նախաձեռնում է ստեղծել վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն՝ «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում այլ անվանում է ունենալու:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ի՜նչ ռեպերտուր, ախչի, ի՜նչ շարունակություն. ես խո կոմպոզիտոր չե՜մ». Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանին հարցրինք. ի տարբերություն Արմեն Աշոտյանի երգի, պատգամավորներին նվիրված իր «Չի կարելի` չէ, չի կարելի» երգը մի քանի օրում շլյագեր դարձավ և չի իջնում էկրաններից` Քիմ Քարդաշյանի հանգույն: Չե՞ք պատրաստվում նոր երգ «երգել»: «Հմա մի հատ երգ էր, սարքին գլխիս. տու էլ ի՞նչ ես մկա… քեզի դո՞ւր ա էկի»: Շա՜տ` […]

Խալոն չի կարողացել բռնաբարել՝ իր կամքից անկախ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Մարգո Մ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Նախաքննական մարմինը Մարգո Մ.-ին մեղադրանք էր առաջադրել բռնաբարության փորձի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար: Սա այն գործերից չէ, երբ ակնհայտ սուտ մատնություն կատարելն ի հայտ է գալիս նախաքննության ժամանակ: Մարգո Մ.-ին բռնաբարելու փորձ կատարելու համար Խալո Մ.-ին (անունը փոխված է) մեղավոր […]

«Երևանյան կրկեսի» աբսուրդը. Առավոտ

Կրկեսի հին շենքը պայթեցնելուց մոտ երկու տարի է անցել: Սակայն շինարարները նոր-նոր են սկսել նոր շենքի «նկուղային հարկերից» դուրս գալ: Մինչդեռ գրեթե միաժամանակ հարևանությամբ կառուցվող բարձրահարկը արդեն «երկինք է հասել»:  «Առավոտի» ուշադրությունը մեկ այլ բան է գրավել: «Երևանյան կրկեսի» ապագա տեսքը պատկերող ցուցապաստառում շենքի ճակատին միայն ռուսերեն է գրված. «Цирк»: Հայերեն ոչ մի տառ չկա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված