13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները . նախարարը մանրամասնում է/վիդեո/

«Տնտեսական աճի ու առևտրի ծավալների նվազումը, դրանք համախառն ներքին արդյունքի կամ տնտեսական ակտիվության վրա ազդեցության առումով, մեկը մյուսին կոմպենսացնում են»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ առևտրի ծավալների անկումը կոմպենսացվում է, մասնավորապես, արդյունաբերության և արտահանման աճի և արդյունաբերության ծավալների հետ: «Օրինակ՝ մեր հաշվարկներով, առանց էներգետիկայի, […]

Թուրքիայի համար անակնկալ էր Պուտինի որոշումը. թուրք ֆոտոլրագրող

Արդեն հայտնել ենք, որ Երևանում այսօր ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցում է նաև թուրքական «Զաման» թերթի ֆոտոլրագրող Սելահաթին Սևին: Հայ գործընկերների հետ զրույցում նա հայտարարեց, որ Թուրքայի համար անակնկալ էր ապրիլի 24-ին Հայաստան մեկնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, քանի որ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: «Պետք չէ այդքան կարևորություն տալ, […]

Բերման է ենթարկվել Անի Նավասարդյանը

Այսօր  ոստիկանները բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանին, ով մի խումբ երիտասարդների հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ակցիա էր անցկացնում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ: Անի Նավասարդյանը տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանություն: 

Ձյուն կգա

Ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ին […]

Արտակարգ ռեժիմ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերովքաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից, ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում շուրջօրյա կգործեն նաև (+37410) 54-69-12, (+37410) 54-69-14 և (+37410) 56-12-37 հեռախոսահամարները: (+37410) 56-12-37 հեռախոսահամարը հասանելի կլինի նաև մեր երկիր ժամանած օտարազգի հյուրերի համար՝ անգլերեն լեզվով:  

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելգիայում

Ապրիլի 19-ին Բելգիայի Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրչյանը և Մեխելենի «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հերման Վան Գութեմը: Խաչքարն օծվեց […]

Օբաման չի արտասանի «Ցեղասպանություն» բառը. Asbarez

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-յան իր ուղերձում չի արտասանի  «ցեղասպանություն»  բառը: Այդ մասին ասել են նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Դոնաֆն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդեսը Սպիտակ տանը տեղի ունեցած ամերիկահայ քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է asbarez.com-ը: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն այս կապակցությամբ ասել է, որ Օբամայի այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված