13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը կոչ է անում չլռել

Մամուլի ազգային ակումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մեր սերնդին է բաժին ընկել ոգեկոչելու հայ ժողովրդի բազմադարյա  պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մշակվեց և գործողության մեջ դրվեց հայ ժողովրդի բնաջնջման, նրա պատմական հայրենիքի բռնազավթման հրեշավոր ծրագիրը, որին զոհ դարձան 1.5 միլիոն […]

Երեւան կժամանի Միլորադ Դոդիկը

Ապրիլի 22-ին Երեւան է կժամանի Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության  Նախագահ Միլորադ Դոդիկը` Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ապրիլի 24-ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա են լինելու Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի նախագահները:

Ցեղասպանության ընդունումը կարող է բերել Երեւանյան հիվանդության նոպաների թուլացման. հոգեթերապեւտ /վիդեո/

Ցեղասպանության թեման դեռ լիարժեք ուսումնասիրված չէ: 100 տարի առաջ ցեղասպանության վերապրածներին ավելի բարոյական եւ նյութական աջակցություն էին ցույց տալիս, իսկ նրանց առողջությունը շատ չուսումնասիրվեց: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեթերապեւտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Նա նշեց, որ Ցեղասպանություն վերապրածների ու նրանց սերունդների մեջ մեծ սթրես կա, ինչն արտահայտվել է վախով, տագնապով, […]

«ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ այսօր տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու «Ցեղասպանություն» բառը: «Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ ի հեճուկս Թուրքիայի հայտարարությունների: ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն ճանաչել է, այլև դա արել է քանիցս»,-նկատեց […]

Վատիկանը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով Վատիկանում Թուրքիայի դեսպանությունից ստացված տեղեկությանը, հայտնում են, որ Գալիպոլիի մարտերի 100 ամյակի պետական միջոցառումներին մասնակից հյուրերի մեջ այլևս չի լինելու Վատիկանի ներկայացուցիչը: Թուրքիայի արտգործնախարարության հրավիրյալների ցուցակում նախապես  ընդգրկել էր նաև Վատիկանի եկեղեցու Արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ կարդինալ Պետրոս Կոդվո Ափփիահ Թուրքսոնի անունը: Այժմ արդեն նրա մասնակցությունը չեղյալ է հայտարարվել, իսկ […]

Նոր նշանակում

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել ըստ որի Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին նշանակել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում, մասնավորապես՝ նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, […]

Արտակարգ պատահար Նոր Նորքում. քիչ էր մնում կամրջից թռներ

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք 5-րդ և 4-րդ զանգվածների միջնամասում գտնվող կամրջի տարածքում: «69» համարի երթուղային տաքսին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պատնեշին և կախվել ձորի վրա: Բարեբախտաբար երթուղայինի արագությունը ցածր է եղել: Տուժածներ չկան: 

Սահմանին անհանգիստ է

Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիների կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ԶՈւ-23/2 տիպի զենիթային համակարգերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց: Հայկական բանակը պատասխանել է ադրբեջանական կողմին համարժեք: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված