16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ այսօր տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու «Ցեղասպանություն» բառը: «Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ ի հեճուկս Թուրքիայի հայտարարությունների: ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն ճանաչել է, այլև դա արել է քանիցս»,-նկատեց նա:

Հարութ Սասունյանն ընդգծեց, որ գործադիրը դա արել է դեռ 1951-ին, իսկ 1981-ին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: «ԱՄՆ շատ ավելի բան է արել, քան շատ պետություններ, ԱՄն-ին  պետք է ավելացնել այն երկու տասնյակ երկրհերի շահերին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա:

Իսկ «Ցեղասպանություն» բառն արտասանելու վերաբերյալ նա նշեց, որ Օբաման դա պիտի անի,՝  միայն իր խոստումը կատարելու ու սեփական հեղինակությունը փրկելու համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ