Գեղամ Ղարիբջանյանը դեսպա՞ն. Հրապարակ
“Հրապարակի” տեղեկություններով ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը չնայած գտնվում է արձակուրդում, սակայն նա չի վերադառնա իր նախկին աշխատավայր: Թերթի տեղեկություններով` Ղարիբջանյանը նշանակվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան` փոխարինով Վահագն Մելիքյանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն ԱՄԷ-ում: