28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ. վարչապետը` հարկերից խուսափող բուժհաստատություններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այս բնագավառում գործունեություն ծավալող բուժհաստատությունների ղեկավարները, ինչպես նաև գերատեսչական այլ մարմինների ներկայացուցիչներ: “Մեկ ամիս առաջ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկել ենք առողջապահական համակարգի բուժհաստատությունների տնտեսական և հարկային […]

Թինա Կանդելակին փոխվարչապե՞տ

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին առաջարկել են Վրաստանի փոխվարչապետի եւ կապի ու զանգվածային հաղորդակցման նախարարի պաշտոնը: Այդ մասին “РБК” կայքին հայտնել է Վրաստանի նախարարների նոր կաբինետի աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով` առաջիկայում  հաղորդավարուհին եւ նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին  բանակցություններ կվարեն այդ հարցի շուրջ: Կանդելակիի մամլո ծառայությունում այս տեղեկությունը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել: Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին […]

Հայ մեծերի արձանները Երևանից կտեղափոխվեն

Այսօր ահազանգ է ստացվել, որ ճաքել է Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը: Այս լուրն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Սակայն այն, որ ճաքի պատճառը անձրևն է, իրական չէ: Ճաքն առաջացել է շարժի պատճառով: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէր ավելի ամուր նյութից պատրաստել արձանները, […]

Առաջին տիկնոջ վարկանիշն ավելի բարձր է, քան նախագահինը

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր նախագահ ամուսնուց ավելի  բարձր վարկանիշ ունի, գրում է “The Washington Post”-ը: Սոցիոլոգների անցկացրած հարցումների համաձայն` Միշել Օբամայի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 69 տոկոսը այն դեպքում, երբ երկրի նախագահ Բարաք Օբամային դրական է վերաբերվում 56 տոկոսը: Միշել Օբաման հայտնի է նաեւ նախագահի մյուս թեկնածուի` հանրապետական Միթ Ռոմնիի կնոջից: Էն […]

Քաղաքապետարանի նոր կայքով կարելի է on-line հետևել քաղաքին

Այսօր Երևանի քաղաքապետարանը լրագրողներին ներկայացրեց իր կայքի` Yerevan.am-ի նորացված տարբերակը: Մտնելով կայք` այցելուները կտեսնեն  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնը: Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության  պետ Արթուր Գևորգյանի` սա ավելի մտերմիկ է դարձնում կայքը: ‘Հյուրընկալ տանտիրոջ խոսք է սա’,-ասաց Գևորգյանը: ‘Կայքը կծառայի մի յուրովի հարթակ բնակչության հետ մեր շփումը ավելի սերտ ծառայեցնելու համար’,-հավելեց […]

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Շնորհավորելով պարոն Ռիվերային Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու գործում եւ պատրաստակամություն հայտենց որպես ԱԺ նախագահ աջակցել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: ԱԺ նախագահը նշեց, […]

Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում

Հոկտեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հանրային գրադարանում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին եւ Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Լոս Անջելեսի Հանրային գրադարանի համատեղ ջանքերով: ԼԱ գրադարանի “Մարկ Թեյփր” սրահում ելույթ ունեցավ Երեւանի պետական մնջախաղի թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ: Ներկայացվեց “Գիրք Ծաղկան” […]

Ադրբեջանի կառավարող կուսակցությունը նախագահական ընտրություններում կառաջադրի Ալիեւի թեկնածությունը

Ադրբեջանի իշխող “Ենի Ադրբեջան” կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունը առաջադրելու է Իլհամ Ալիեւ թեկնածությունը, գրում է “Trend”-ը: Որպես հիմնավորում նման ընտրության` նա սկսել է թվարկել այն “ձեռքբերումները”, որոնք գրանցել է Ադրբեջանը` Ալիեւի կառավարման տարիներին, ընդհուպ մինչեւ այն, որ “Ադրբեջանը դարձել է աշխարհի ամենաազադեցիկ պետություններից մեկը”: Ահմեդովը կարծիք է հայտնել, որ […]

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը

Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված