28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի նախաքննությունը

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քիչ առաջ ավարտվել է Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննությունը: Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  վաղը  կողմերին կտրամադրվեն գործի նյութերը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին  սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն բերման էր […]

Հայաստանի նախագահը Արցախում է /ֆոտո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մասնակցել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ու […]

Խաչիկյանի քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժորա Վարոսյանը: Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ  խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաեւ  պաշտոնեական կեղծիք կատարելու համար: “Քննչական […]

Մերկ դերասանների մասնակցությամբ գովազդն արգելվել է` կեղծ տեղեկության պատճառով /վիդեո/

Մեծ Բրիտանիայում սկանդալ է ծագել ապուխտի գովազդային հոլովակի պատճառով, որում մի քանի տասնյակ մերկ մարդիկ են նկարահանվել: Հանդիսատեսը դժգոհել էր, որ մերկ մարդկանց տեսքը վիրավորում է իրենց, իսկ երեխաներին պարզապես վնասակար է  դիտել այն: Գովազդների դասակարգմամբ զբաղվող կազմակերպությունը հեռուստադիտողի հետ չի համաձայնվել, սակայն, այնուամենայնիվ, գտել է պատճառ, որը կարող է հիմնավորել գովազդի ցուցադրության արգելումը: Պարզվում […]

Նախագահը քարտ-բլանշ է տվել կառավարությանը. Տիգրան Սարգսյան

Հանրապետության նախագահը հստակ ֆիքսեց, որ ինքը դժգոհ է գնումների գործընթացից, եւ դա չի վերաբերում կառավարության ամբողջական գործունեությանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ  Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ կառավարությունը հավատարիմ է նախագահի որդգերած սկզբունքին, որ բացթողումների եւ թերությունների մասին խոսելու ենք հրապարակային: Հանրությունից ոչինչ չենք թաքցնելու: Վարչապետի խոսքով, նախագահի քննադատությունը պետք է […]

Ծառուկյանը` նույն Ռոմնին է,Փաշինյանը` բարիկադնիկ

Ընդդիմությունը, ճիշտ կվարվի` նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելով: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ  հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ‘Ենթադրենք Տեր-Պետրոսյանն իր ամբիցիաները թողնի, Հովհաննիսյանը ևս, մնացած փոքրիկ խաղացողներն էլ մոռանան իրենց ամբիցիաները, և միավորվեն կամ ԲՀԿ-ի թեկնածուի շուրջ, կամ բոլորի համար հարմար անկուսակցական թեկնածուի’,-ասաց Շաքարյանցը: ԲՀԿ-ից, որպես միասնական թեկնածու, նա չի տեսնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: […]

Վարչապետը չբացառեց ՀՀԿ-ԲՀԿ նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը

“Քաղաքական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ  մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել է “Օրինաց երկիր” կուսակցությունը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը եւ “Հանրապետական” կուսակցությունը, այն մասին, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանելու են գործող նախագահին”,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ճեպազրույցում […]

Աշխարհի ամենամեծ կրծկալն աճուրդի է հանվել

 “eBay” օնլայն աճուրդում վաճառքի է հանվել աշխարհի ամենամեծ կրծկալը: Այն պատրաստվել է 2011-ին` կրծքագեղձի քաղցկեղի բուժմանն ուշադրություն գրավելու գործունեության շրջանակներում: Վիթխարի կրծկալը հազար ֆունտ ստեռլինգ  է գնահատվել: Աճուրդի կազմակերպիչները վաճառքից ստացված գումարը պատրաստվում են կրծքագեղձի քաղցկեղին դեմ ակցիաների համար օգտագործել: Կրծկալը 2011-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 26 մետրանոց ներքնազգեստը կշռում է այնքան, որքան 1800 ստանդարտ […]

Մեր նպատակն է բացահայտել բացթողումները եւ պատժել մեղավորներին.Տիգրան Սարգսյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարծում, թե ԲՀԿ-ական նախարարների ղեկավարած ոլորտում չարաշահումների վերաբերյալ բացահայտումները քաղաքական ենթատեքստ ունեն, ինչպես նշում են որոշ ԲՀԿ-ական գործիչներ: “Եթե մենք անդրադառնանք փաստերին, ամենախիստ գործողությունները, մենք իրականացրել ես ՀՀԿ-ականների  նկատմամբ եւ դա նշանակում է, որ մյուս բոլոր ենթատեքստերը հերքվում են ”,-այսօր ԱԺ –կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապեըտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված