05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գյումրիում 27-ամյա առաքիչին ինքնասպանության են հասցրել. հարուցվել է Քր. գործ

Այսօր` մայիսի 31-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 2/1 շենքի հետնամասում կառուցված ավտոտնակների մոտ կայանված «Ֆոլկսվագեն»-ում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով երիտասարդ տղամարդու դի: Երիտասարդի կողքին եղել է ատրճանակ, որից, ենթադրաբար, նա սպանվել է: Ըստ նախնական վարկածի՝ չի բացառվում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է, սակայն ավելի հստակ պատասխան կտան իրավապահները՝ համապատասխան փորձաքննություններ կատարելուց հետո միայն:  Գյումրիում մայիսի […]

Ջոն Քերին ընկել է հեծանիվից ու կոտրել ոտքը /ֆոտո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեծանիվ քշելիս վայր է ընկել ու կոտրել ոտքը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայում, սակայն Քերին բուժման նպատակով տեղափոխվել է Վաշինգտոն, հայտնում է РИА Новости–ն: Քերին ստիպված է եղել հետազգել Փարիզ եւ Մադրիդ կատարելիք այցերը:

Տախտակներ տեղափոխող բեռնատարը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Հունիսի 1-ին՝ ժամը 07.34-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 8-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի AA084-B պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված […]

Արդարադատության նախարարը` երեխաների իրավունքներից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի մեկին, որպես նոր կառավարության անդամ ասել եմ, որ ավելի շատ պետք է մտածենք ծնողազուրկ, ճակատագրի բերումով քրեակատարողական հիմնարկներում հայտնված, ծանր սոցիալական պայմաններում ապրող երեխաների մասին և մեր ուժերի սահմաններում մի փոքր ավելի պայծառ դարձնենք նրանց կյանքը: Այսօր էլ […]

Արոնյանը բարձրացել է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի թոփ-100 շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Միջազգային գրոսմաստեր Լևոն Արոնյանը (2780) բարձրացել է երկու տեղով և այժմ 8-րդ հորիզոնականում է: Գաբրիել Սարգսյանը (2673) 68-րդ տեղում է, իսկ Սերգեյ Մովսեսյանը (2655) 91-րդն է:  Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2876):

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը զգուշացնում է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.   Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 10:30-13:30 Վարդանանց փ. 2, 4,6/1 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-14:30 Խորենացի փ. 24ա շենքը, Խորենացի 1-ին փակ. 1, 10, 19, 33, 56 սեփական տները և հարակից հանրային […]

Հերիք եղավ էլի, այ խայտառակչի … եկեղեցու օծմանը կպան իրար /վիդեո/

Արտաշատում երեկ, ինչպես արդեն հայտնել ենք, կայացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կողմից կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությունը: Նախքան բացումը վեճ ծագեց ՀՀԿ տատիկի ու տեղաբնակ կանանցից մեկի միջև. «Ամեն տեղ դու կաս, հերիք եղավ էլի, այ խայտառակչի»,-ասաց կինը:

Պայթյուն գազալցակայանում. աշխատակիցը տեղում մահացել է

Մայիսի 30-ին, ժամը 23.54-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` «Եղիցի լույս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Չարենցավան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված