Տախտակներ տեղափոխող բեռնատարը շրջվել է. վարորդը տեղում մահացել է
Հունիսի 1-ին՝ ժամը 07.34-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 8-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի AA084-B պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Մ. Մ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից այգին (150 մ): Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` տախտակները պատկանում են Հայաստանում հայտնի Շինանյութի Սերոժին:
Լուսանկարը` shamshyan.com-ի