ՀԳՄ մանկական գրականության սեկցիայի նախագահ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե որքանով են իրականում երեխաները պաշտպանված Հայաստանում:
Նախօրեին կատարվեց միանգամից երկու եկեղեցիների օծման արարողություն. մի նորակառույց եկեղեցի ունեցանք Սևանում՝ «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին, մյուսն Արտաշատում՝ «Սուրբ Հովհաննեսը»: Սոցիալական ցանցերում քննադատություն է հնչում Հայ առաքելական եկեղեցու դեմ: Նշվում է եկեղեցիների կառուցման վրա մեծահարուստների ծախսած հսկայական գումարները, որոնցով կարող են կերակրել աղքատներին, կացարանով ապահովել անօթևաններին, կամ վերջին օրինակը՝ Սևանում եկեղեցու փոխարեն կարող էին ասֆալտապատել քարուքանդ […]
Հունիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: ԵԱՀԿ գործող նախագահին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է Իվիցա Դաչիչի հանդիպումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հունիսի 3-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Այսօր` հունիսի 1-ին աշխատանքային այցով Երեւանում էր Ֆրանսիական Veolia Group-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն: Այցի շրջանակներում նա հյուրընկալվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ հանդիպելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շահագրգիռ այլ կազմակերպությունների ու մարզպետների հետ: Քննարկվել են մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու համակարգի կառավարիչ Երեւան Ջուր ՓԲԸ-ի 9-ամյա գործունեության արդյունքները, տեղեկացվել է Հայաստանում խմելու […]
Երեկ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում: Կատարվում է հետաքննություն:
Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությանը: Ֆ. Դոստոեւսկի
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ թոռնիկների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ 2013-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Հանրապետության Նախագահը քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով այգու զարգացման ծրագրի մանրամասները` […]
Երգիչ Ռազմիկ Ամյանն իր ֆեյսբուքյան հանրագրում տեղադրել է իր և իր որդիների լուսանկարը՝ այդ կերպ շնորհավորելով նաև բոլոր փոքրիկներին հունիսի մեկի կապակցությամբ. «Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է և ինչպես իմ տղաներին, այնպես ել աշխարհի բոլոր երեխաներին մաղթում եմ` անամպ երկինք եվ անհոգ մանկություն»: