Փեսային չէր հրավիրե՞լ.Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հաղթանակը: «Տոնակատարությանը» մասնակցել է մոտ հազար մարդ, սակայն նրանց թվում չի եղել Աբովյանի նախկին քաղաքապետ, Կոտայքի այժմյան մարզպետ Կարապետ Գուլոյանը, ինչը զարմացրել է ոմանց: ԲՀԿ-ականներից որեւէ մեկը նույնպես չի մասնակցել խնջույքին. սեղանների գլխին եղել է միայն Ծառուկյանը: […]