30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոր հետքերով. պատուհաս դարձած աստղային երեխաներ /մաս 4, ֆոտո/

Բոբի Քրիստինա Բրաուն

Հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ճակատագիրը լավ չդասավորվեց, նա մահացավ` կարիերայի ու փառքի գագաթնակետին, երիտասարդ տարիքում:

Հյուսթոնը դեռ ողջ էր, երբ հայտնի դարձավ, որ նրա դուստրը, 18-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը, թմրանյութերով է տարված: Հյուսթոնն ամեն ինչում մեղադրեց նախկին ամուսնուն եւ Քրիստինայի հորը` Բոբի Բրաունին, վերջինն էլ հետադարձ մեղադրանքներ հնչեցրեց երգչուհու հասցեին:

Հյուսթոնի մահվանից հետո Քրիստինան երկար ժամանակ բուժվում էր նյարդաբանի մոտ: Աղջիկը թե ալկոհոլ էր օգտագործում, թե թմրանյութեր…

Ինչպես հայտնի է, Հյուսթոնին մահացած էին գտել լոգարանում: Քրիստինայի հետ նույնը տեղի ունեցավ, բարեբախտաբար` առանց մահվան ելքի: Այս տարվա հունվարին աղջկան հայտնաբերեցին լոգարանում` անգիտակից վիճակում: Նրան տարան հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, գլխուղեղի լրջագույն վնասվածքներով: Մինչ օրս Քրիստինան հիվանդանոցում է, բժիշկները մեծ հույսեր չեն տալիս, հարազատները հույսները չեն կորցնում…

Իսկ թե ինչ էր եղել Քրիստինայի հետ, դեռեւս պարզ չէ: Նախնական վարկածով` Հյուսթոնի թողած բավական մեծ հարստության միակ ժառանգորդուհին փորձել էր ինքնասպան լինել…

Նախորդը

Շարունակելի…

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ