02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

”Գնա մեռի, արի սիրեմ”. 168 ժամ

”Եթե նորմալ ընդդիմություն էին, թող նախագահական ընտրություններին մասնակցեին։ ”Գնա մեռի, արի սիրեմ” սկզբունքո՞վ են առաջնորդվում”,– Հայ ազգային կոնգրես կուսակցության այսօրվա որդեգրած քաղաքականությանն անդրադառնալով՝ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։ ”Ես ՀԱԿ անդամ չեմ եղել, բայց համաժողովրդական շարժմամբ մենք երկրում փոփոխություններ ենք իրականացրել։ Իսկ այսօրվա որդեգրած ռազմավարությունը շատ սխալ […]

Ովքեր են ձևավորում հասարակական կարծիքը. Առավոտ

”Վերջերս մի զրույցի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ հասարակական կարծիք ստեղծողներն արտահայտում են այսպես կամ այնպես, և իմ մոտ միանգամից հարց առաջացավ՝ իսկ կա՞ն արդյոք Հայաստանում նման մարդիկ։ Ո՞ւմ կարելի է այդպես անվանել, որո՞նք են չափանիշները։ Եթե չափանիշը մասսայականությունն է, ապա այն լավ սնված երիտասարդը, որի մեծադիր պաստառները փակցված են ամենուրեք Երևանում, և որը հավանաբար կերգի […]

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: Լեոնիդ Կոժարային Երեւանում կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետեւի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Օսկանյանի եւ Զուրաբյանի գործից. 168 ժամ

“168 ժամ”-ի գրավոր հարցմանն ի պատասխան  Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն ասել է, որ մինչ այս պահը կատարված քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի առանձնազրույցը ձայնագրած եւ համացանցում տարածած անձին: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով “Google INC.” եւ “Youtube LLC.” կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ […]

Քոչարյանների նոր մենաշնորհը. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով՝ կոսմետիկայի շուկայում նոր ցանցերի հիմնադրման լուրջ նախաձեռնությամբ է առաջիկայում հանդես գալու Ռոբերտ Քոչարյանի դուստրը։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ աշնանը արտասահմանյան հանրահայտ ֆիրմաներ “կմտնեն” Հայաստան, որոնց հետ “աշխատելու” մոնոպոլիան կտրրվի Քոչարյանների ընտանիքին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հագուստ են գողանում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում։ Այդ երեւույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ խանութներում։ Գողությունների հարաճուն դինամիկան ստիպում է այդ խանութներին արտառոց քայլեր ձեռնարկել։ Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենու հագուստը գնելուց առաջ փորձել այն։ Վաճառողների պնդմամբ, հատկապես կանայք հանդերձարանում […]

Ռուսաստանում մտադիր են արգելել օրալ սեքսը

ՌԴ Պետդումայի քննարկման են հանձնել մի օրինագիծ, որն առաջարկում է ընդարձակել “ոչ ավանդական սեռական հարաբերությունների” հասկացությունը, որոնք ՌԴ օրենքով արգելված են: Փաստաթղթի հեղինակ` ընտանիքի, կանանց եւ երախաների հարցերով Պետդումայի հանձնախմբի ղեկավար Ելենա Միզուլինան, առաջարկում է պատգամավորներին վերանայել օրալ սեքսի նկատմամբ վերաբերմունքը: Միզուլինան կարծում է, որ սեռական հարաբերությունների այդ տեսակը հարկավոր է դասել արգելվածների ցանկում` միասեռ […]

Խոշոր ավտովթար գիշերային ակումբի մոտ

Հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ “Շառլոտ” գիշերային ակումբի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել: Տեղեկացնում է shamshyan.com-ը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: […]

Ով է կանգնած Հովիկ Աբրահամյանի դեմ պատմությունների հետևում /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով` հորինված է ՀՅԴ-ի և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև “պատերազմի” մասին պատմությունը: Այս մասին Սահակյանն ասաց այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Ըստ նրա` “ստեղծածին են” նաև ԱԺ նախագահի ու վարչապետի լարված հարաբերությունների մասին լուրերը: Իսկ արդյոք Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված