24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավտոբուսը պայթեցրել է 30-ամյա տեռորիստուհին

Վոլգոգրադի ավտոբուսը պայթեցրել է տեռորիստուհի-մահապարտուհին: Նախնական տվյալներով` նա Դաղստանի քաղաքացի Նաիդա Ասիյալովան է, տեղեկացնում է  Газета.Ru-ն: Կինը կանգառներից մեկում մտել է ավտոբուս, եւ այն անմիջապես պայթել է: Դա հաստատել է նաեւ ավտոբուսի ուղեվորուհիներից մեկը, ով ողջ է մնացել:  Հիշեցնենք, որ այսօր Վոլգոգրադում ավտոբուս էր պայթել, որի հետեւանքով 10 հոգի մահացել էին:

Պոմպակայանները դադարեցնում են աշխատանքը

(«Երևան Ջուր» ՓԲԸ  գործունեության արդյունքները 2013թ.  սեպտեմբերին) Սեպտեմբերի կարևորագույն ձեռքբերումը «Երևան Ջուր» ընկերության  համար «Արարատյան» և «Շորշոր» ջրաղբյուրների պոմպակայանների աշխատանքի ամբողջովին, իսկ «Գյումուշի»  և «Գառնիի» պոմպակայանների՝ մասնակի դադարեցումն է: Ճիշտ է, վերջին տարիներին, լեռներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ, դրանք ավելի ու ավելի նվազ հզորությամբ էին գործում, բայցևայնպես, շոգ եղանակներով պայմանավորված ջրի սպառման ծավալների ավելացման պատճառով, ընկերությունը ստիպված է ամռանը չաշխատող պոմպերի […]

Սամվել Ալեքսանյանի “Բոգոյի” արկածները /վիդեո/

Նախախորհրդարանը տեսանյութ է տարածել` ի գիտության Ճանապարհային ոստիկանության. Օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ և հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանը (ներկայումս՝ Կոստանյան), որը քրեական շրջանակներում հայտնի է “Բոգո” մականվամբ, ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում։ Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու ակցիաների մասնակիցներին մշտապես հետևող այդ ավտոմեքենայով Բոգոյի հետ միասին հաճախ երթևեկում […]

Ընդդիմությունը բոբո չէ. Շարմազանով

 ՛՛Մեզ մոտ սխալ տպավորություն կա, եթե ընդդիմությունը չի հաղթում ընտրություններում և չի ավիրում իշխանական բուրգը, ապա դա ընդդիմություն չէ, բանի պետք չէ: Այդպես չէ, քաղաքակիրթ աշխարհում կա նորմալ աշխատանքային հարաբերություններ ընդդիմության ու իշխանության միջև, և այդ աշխատանքային հարաբերությունների դրսևորման հիմնական թատերաբեմը Ազգային ժողովն է՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ […]

Ավտոբուսը պայթել է. կա 10 զոհ

Վոլգոգրադում ավտոբուս է պայթել, ինչի արդյունքում 10 հոգի մահացել է, կան մոտ 20 վիրավորներ, տեղեկացնում է են INTERFAX.RU-ն: Պայթյունի պատճառն ամենայն հավանականությամբ ավտոբուսի մեջ գտնվող գազի բալոնի անսարքությունն է եղել, սակայն չի բացառվում նաեւ, որ այն կարող էր լինել ահաբեկչության հետեւանք: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային համաժողովին”

Կենդանիների բարեկեցության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և Pro Paws բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հոկտեմբերի 14-16–ը մասնակցել են Բարսելոնայում կայացած “Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային 16-րդ համաժողովին”, որին մասնակցում էին ավելիքան 300 կենդանապշտպան կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Հայաստանն այս համաժողովին ներկայանում էր առաջին անգամ։ Համաժողովի շրջանակներում Օվսաննա Հովսեփյանն ուՆարե Արամյանն այցելել են նաև Բարսելոնայի La Lliga շների և կատուների կացարան, մանրմասն ծանոթացել կացարանի աշխատելաոճին:

“Վիճակը նետված է”

Քիչ առաջ կայացավ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու play off-ի վիճակահանությունը, որտեղ ընտրական փուլի շրջանակներում երկրորդ տեղում հայտնված 8 թիմեր բաժանվեցին 4 զույգերի: Հաղթողները նույնպես կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր: Շվեյցարացի նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Ֆրայի թեթեւ ձեռքով կազմվեցին հետեւյալ զույգերը. Պորտուգալիա – ՇվեդիաՈւկրաինա – ՖրանսիաՀունաստան – ՌումինիաԻսլանդիա – ԽորվաթիաԱռաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-ին:

Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:  “Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես […]

“Փակ շուկայի” ակցիան չկայացավ. Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել /վիդեո/

Երկու հակընդդեմ ակցիաները հանուն՝ ”Ծածկած շուկայի” այսօր հանդիպեցին Մաշտոցի պուրակում: Դեղին գլխարկներ կրող “Փրկենք հուշարձանը օլիգարխից ” նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի` այսօր ակտիվ ակցիա չի իրականանա, քանի որ ավտովթարի է ենթարկվել սիրված դերասան Վարդան Պետրոսյանը և նույն վթարի հետևանքով երկու մարդ զրկվել են կյանքից: Կարմիր գլխարկներ կրող “Փակ շուկա” սուպերմարկետի բացման կողմնակիցները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված