Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ ընդգծելով, որ հիմնախնդիրը համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում է, և այդ ուղղությամբ զգալի քայլեր են կատարվել: Ոստիկանության պետը նշեց, որ խնդրի լուծումը պայմանավորված է նոր ոստիկանի ձևավորման և ոստիկանության գործունեության նոր սկզբունքների կիրառման հետևողականությամբ: […]