Տեսախցիկն արձանագրել է կոշիկի խանութում կատարված գողությունը /վիդեո/

Ղազախա-բելառուսական օդիոզ կեցվածքը Հայաստանին մաքսային ընդունելու հետ կապված, և ռուսական առաջին ալիքի՝ Երևանին Մաքսային “չթողնելու” տեղեկատվական շտամպը վերջինիս կողմից, կարծես, գտավ որոշակի պատասխան: Տիգրան Սարգսյանը, ռուսական լրատվամիջոցնեիրց մեկին տված հարցազրույցում կրկին վերհիշել է ընդհանուր սահմանի բացակայությունը՝ իհարկե, այս անգամ ավելի դիվանագիտական ձևակերպումներ գտնելով: Նա խոսել է այն մասին, որ Մաքսային միության սակագները բարձր են՝ հավելելով, […]
Մոսկվայի Արտեկի փողոցի սրճարաններից մեկում մի քանի կովկասցիներ վիճաբանել են, կրակել են գազային ատրճանակից եւ դանակով վիրավորել մի երիտասարդի, տեղեկացնում է NTERFAX.RU-ն: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ժամը 02:20-ի սահմաններում, սրճարանում կովկասյան արտաքինով 5-6 անհայտ անձանց եւ 30-ամյա մի տղամարդու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի եւ դանակահարության: Վերջինս մարմնի […]
Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ նույն օրը նախատեսված է նրա ելույթը։ Նոյեմբերի 12-ին Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ժնև, որտեղ ելույթ կունենա Ժնևի համալսարանում։ Նոյեմբերի 14-ին նախարար Նալբանդյանը Ստրասբուրգում կնախագահի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստը:
Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի առաջնության կանանց եւ տղմարդկանց առաջնությունում կայացավ երրորդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Ավստրիայի նկատմամբ: Հայաստանի հավաքականի համար հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը, ով առավելության հասավ Կրեյսլի նկատմամբ: Մնացած պարտիաները ավարտվեցին ոչ ոքի: Մեր կանանց հավաքականը տարավ հերթական խոշոր հաշվով հաղթանակը: Մեր կանայք 4-0 հաշվով ջախջախեցին Լեհաստանի երրորդ […]
“Արարատցին ապացուցեց, որ ինքը իր խոսքի տերն է: Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ արարատցին որոշեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը”,-ամփոփելով նոյեմբերի 10-ին Արարատում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրություններում ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը հաղթեց ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին:
Եղանակը Հայաստանում: Նոյեմբերի 10-ին և 11-ին ողջ հանրապետության տարածքում փոփոխական եղանակ կլինի, ամպամածությունը մեծ մասամբ կպահպանվի, առավելապես արևելյան շրջաններում օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ, առանձին վայրերում դեռ հնարավոր են առատ անձրևները: Իսկ հյուսիսային շրջաններում և Արարատյան դաշտում սպասվում է մասամբ ամպոտ եղանակ, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Քամին` 13-17մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում […]
ՀՀԿ-ի առաջադրված Արարատի քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նախ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, և ասաց, որ այս հաղթանակը բոլորի հաղթանակն է, մասնավորապես այն թիմի, որի հետ աշխատել է: Նա նաև տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նույնպես շնորհավորել է արարատցիներին: Վերջիններիս շնորհավորեց նաև […]
“Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, ՀՀԿ-ից առաջադրված 50-ամյա Հայկ Հայկյանը Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթեց “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, ԲՀԿ-ական 57-ամյա Սամվել Բարսեղյանին: Քվեարկության իրավունք ունեցող 13218 ընտրողներից մասնակցել է 8931 մարդ: 4544-ը քվեարկել է Հայկ Հայկյանի օգտին, Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկել է 4214 ընտրող: 160 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ՀՀԿ-ի թեկնածուն հաղթեց 330 ձայնով: