19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տարոն Մարգարյանը հանձնարարել է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների […]

Կարգապահական վարույթ նախարարի որդու փաստաբանի նկատմամբ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 15.11.2013թ. որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա: News.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը «…Իսկ թե որ մասով է նա […]

Իմ նման տղերքին պետք չէ գտնվել դաշտում. Բոստանջյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ հայաստանյան քաղաքական զարգացումները հետապդնում են հնարավորինս ազգային անվտանգության պահպանում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Բոստանջյանի անվտանգության հարցերից ելնելով են կայացվում տարբեր քաղաքական որոշումներ: Անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի նախագծին` նա ասաց. ”Բյուջեն կարող է լինել իրատեսական, այն չի կարող համարվել մեծ […]

Ամենաշատը աշխատել է Վուդսը

Forbes հանդեսը կազմել է 2013թ. ամենաշատ գումար վաստակած մարզիկների ցուցակը:Այն գլխավորում է գոլֆի ներկայացուցիչ Թայգեր Վուդսը, ով ներկայացնում է Միացյալ Նահանգները: Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 78 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Նա այս տարի աշխատել է 71,5 միլիոն դոլար: Լավագույն եռյակը զբաղեցրել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը: Նրա տարեկան […]

Վաչե Գաբրիելյանը նախանձում է կնոջը

Ինչու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը կամավոր կերպով չի մասնակցում Կենսաթոշակային կուտակային համակարգին: Նախարարը լրագրաողների հարցին պատասխանեց` 1974 թ-ից շուտ է ծնվել, և նախանձում է իր կնոջը, ով պարտադիր պետք է օգտվի այս համակարգից: ”Ես մասնակցելու խնդիր ունեմ, ես շատ եմ նախանձում կնոջս, ով ունի երաշխավորված կայուն ապագա: Կամավորին մասնակցելու տրամաբանությունը հետևյալն է, պետք է […]

Դամասկոսում պայթյունի հետեւանքով երեք գեներալ է զոհվել

Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 31 մարդ, տեղեկացնում է Газета.ru-ն: Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի բանակային տրանսպորտային բազայում: Պայթյունի զոհ են դարձել կառավարական զորքերի զինծառայողները, այդ թվում նաեւ 3 գեներալներ եւ 1 բրիգադային գեներալ: Կան նաեւ վիրավորներ:

Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եկկողմ համագործակցությունը խորացնելու առումով կարեւոր եւ օգտակար համարեց երկու խորհրդարանների համապատասխան մշտական հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը: Նիստին ԱԺ փոխնախագահը ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ […]

Վիեննայում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: 

ԶԼՄ-ների ազատության հարցում Հայաստանի վիճակը բարվոք է

“Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-երի ազատության դիտարկում” ծրագրի շրջանակներում  Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում անց է կացվել ուսումնասիրություն: Մամուլի ազատության կենտրոնի փորձագետ Միքայել Զորյանը ներկայացրեց 2-րդ փուլի արդյունքները:    “Այստեղ զուտ դրված է մամուլի ազատության խնդիր եւ հետազոտությունը որակին չի վերաբերում: Ծրագրի նպատակն է` պաշտպանել խոսքի եւ արտահայտման ազատությունը ԱլԳ երկրներում` բարձրացվելով տեղեկացվածությունը տարածաշրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված