18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հյուրանոցների պակաս կա

Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ծրագիրը բաղկացած է շուրջ 41 գլուխներից և սրա հիմնական նպատակը զբոսաշրջութան  ավելացումն է  ՀՀ-ում:  Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցում 140 երկրների մեջ ՀՀ-ը 79-րդ-ն է՝ նախարարի փոխանցմամբ:  Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե հատկապես որ ցուցանիշներով […]

Ինքնասպան եղած հնդիկ ուսանողի Աստղիկը դեռ հիվանդանոցում է

Ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի կողմից մարմնական վնասվածքներ ստացած Աստղիկ Ա.-ն դեռեւս ապաքինման փուլում է: Նա “Էրեբունի” բժշկակական կենտրոնում է: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին նրա հարազատները: Բժիշկների գնահատմամբ, Աստղիկի կյանքին վտանգ չի սպառնում. մի  քանի օրից տանը կլինի:  Ինչ վերաբերում է հարցաքննությանը, ապա, ըստ մեր աղբյուրների, Աստղիկ Ա.-ն նախնական ցուցմունք է տվել: “Քննչական գործողություններ իրականացվել են այնքանով, […]

Մոսկվայում շարունակվում են օտարերկրացիների զանգվածային ձերբակալությունները

Նախօրեին Մոսկվայի Լյուբլինո թաղամասում գտնվող “Մոսկվա” առեւտրի կենտրոնում անցկացված ստուգումներից հետո ձերբակալվել է հազար օտարերկրացի, տեղեկացնում է РИА «Новости»-ն: Հարկ է նշել, որ արդեն որերորդ օրն է` Մոսկվայում հատուկ միջոցառումներ են իրականացվում` անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար: Երեկ «Սադավոդ» շուկայից բերման է ենթարկվել 600 օտարերկրացի:  

Քանի օր կհանգստանանք Նոր տարուն

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր: Նույն որոշմամբ 2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ը, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվեցին 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը  և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:Ի դեպ, դեկտեմբերի […]

Ինչ են խոստացել Ռուսաստանում Տիգրան Սարգսյանին

Այսօր նախքան կառավարության հերթական նիստը սկսելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՌԴ կատարած իր այցին: Նա նշեց, որ երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին: Վարչապետը շեշտեց, որ աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են Ղազաղստանի, Բելառուսի, ՌԴ-ի […]

ԱԺ նախագահի բրազիլական օրակարգից

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետՆոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:   Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա […]

Թուրքիայում մեծ ուշադրություն են դարձնում վարչապետի այցին Ռուսաստան. էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ИТАР-ТАСС-ին ասել է, որ Թուրքիայում մեծ ուշադրություն են դարձնում Ռուսաստան կատարելիք իր երկօրյա այցին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի նախորդ նիստերին կարեւոր քայլեր են ձեռնարկվել։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կողմ է միջազգային ջանքերի ակտիվացմանը՝ սիրիական հակամարտությունը լուծելու համար։ Թուրքիան մեծ գին է վճարում […]

Յուրացումներ պետբյուջեից. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ թերթի տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող “Կենտրոն մաքրություն” ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը։ “Սա, կարելի է ասել, Խաչիկյան-3-ն է, Դատական կարգադրիչների գործից հետո։ Այս ընկերությունում եւս մեռյալ հոգիներ են պահել՝ մարդկանց են ձեւակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք։ Այս […]

Հրաժեշտ կուսության թեմային

՛՛Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը հանրահավաքի է պատրաստվում: Henaran.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ այս պահին իրազեկման երթեր են անցկացնում բուհ-երում, տարբեր համայնքներում: Հանրահավաքը կայանում է  նոյմեբերի 24-ին ժամը 17-00-ին Վարդան Մամիկոնյանի հրապարակում, և Երևանի քաղաքապետարանն արդեն արտոնել է այն: Զախարյանը համոզված է, որ հանրահավաքին բավական մասնակիցներ կլինեն:  Հարցին, թե որ քաղաքական ուժերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված