16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտահերթ նիստ կլինի

Կառավարությունը կդիմի ԱԺ նախագահին՝ արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ դիմելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 10-ին ժամը 12-ին արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով: Վարչապետը նշեց, որ օրակարգում կլինեն այն մի շարք նախագծերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունվել, ինչպես նաև ՀՀ 2014թ-ի բյուջեն:

Պատգամավորը սպանվել է գլխին կրակոցից

Նախօրեին երեկոյան Դնեպրոպետրովսկի շրջանի Օրջոնիկիձեի քաղխորհրդի պատգամավորը սպանվել է գլխին արձակած կրակոցից, գրում է  РИАНовости–ն: “Երեկ, դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 20.00-ին Դնեպրոպետրովսկի շրջանի Օրջոնիկիձե քաղաքում սպանվել է քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Պոլյակովը, ով նաեւ տեղական հիմնարկություններից մեկի ղեկավարն էր”, -ասվում է հաղորդագրության մեջ: Պատգամավորը սպանվել է հրազենային վնասվածքից, որը նրան հասցվել է գլխի հատվածում: Միջադեպի […]

Մուկուչյանը ընտրական գործընթացի բարելավում է արձանագրում/վիդեո/

  Հայաստանում 2012թ-ի Ազգային ժողովի եւ 2013թ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած  միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները քննարկելու, ինչպես նաեւ ընտրական գործընթացների բարելավման նպատակով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է եռօրյա քննարկում: Առաջին օրը մասնակիցները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն էին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանձնաժոողովն էլ մոտ երկու տասնյակ […]

Նախագահի աշխաավարձը կկրկնապատկվի

Վրաստանի նորընտիր նախագահի աշխաավարձը կրկնապատկվում է: Հիմա նա ամսական 4500 լարիի փոխարեն ստանալու է 9000 լարի /մոտ 5300 դոլար: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, գրում է գրում է Грузия Online-ը: Ի տարբերություն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի համար աշխատավարձը կլինի եկամտի միակ աղբյուրը:

Մարտի են նետվել /վիդեո/

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Կանանց ձեռնարկատիրության 2-րդ Ազգային կոնֆերանսը “Կանանց ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ-ում թեմայով: Կոնֆերանսում քննարկվեցին ՀՀ-ում կանանց ձեռնարկատիրության առկա խնդիրները, կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, աջակցող ծրագրերը: Քննարկմանը իրենց առաջարկություններով մասնակցեցին նաև հասարակական-քաղաքական դաշտում հաստատված կանայք: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարևորեց կանանց դերը բիզնեսի ծաղկման բազմաթիվ բնագավառներում, նա […]

Մերկացել են` ի պաշտպանություն կենդանիների /վիդեո, 18+/

Բարսելոնայում 50 մարդ մերկացել է՝ ի պաշտպանություն կենդանիների ակցիայի շրջանակներում:  հասարակական կազմակերպության անդամները իրենց բողոքն են արտահայտել ըդդեմ կենդանիների մորթուց մուշտակներ կարելու: Տեսանյութը` այստեղ  

Հայաստանին անպայման հաղթանակ է անհրաժեշտ

Այսօր Անթալիայում կավարտվի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականին դժվար փորձություն է սպասվում: Հայաստանի հավաքականի մրցակիցը Ուկրաինայի հավաքականն է, որը պայքարում է չեմպիոնական տիտղոսին տիրանալու համար: Ուկրաինացիները առաջատար Ռուսաստանի հավաքականին զիջում են ընդամենը մեկ միավոր եւ ամեն ինչ անելու են հաղթանակի համար: Գործող չեմպիոն Հայաստանի հավաքականին էլ հաղթանակն անհրաժեշտ է մրցանակային եռյակում հայտնվելու համար: […]

Սա դատ է, թե սամասուդ. Բագրատյանը գողացե՞լ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան հնրագրում տեղեկացրել է. ՛՛Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ Տարոն Նազարյան, Կարեն Չիլինգարյան և Իսկուհի Վարդանյան) մերժեց իմ բողոքը այս տարվա սեպտեմբերին Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացած որոշման դեմ։ Հիշեցնեմ, որ համաձայն տիկին Հովսեփյանի որոշման ես գողացել եմ ոմն Մանե Հակոբյանի գիտության ծրագիրը։ Այս […]

Ոստիկանները ակտիվիստուհիներին ծաղիկներ են նվիրել /վիդեո/

Կիեւի “Եվրամայդանում” շարունակվում են բողոքի ակցիաները: Արդեն որերորդ օրն է` մարդիկ դուրս են գալիս փողոց` պահանջելով երկրի ղեկավարությունից եվրաինտեգրացում: Օրերս բազմաթիվ բախումներ եղան ակտիվիստների եւ ոստիանության միջեւ, վերջիններն անգամ արցունքաբեր գազ կիրառեցին: Սակայն այս անգամ ոստիկանները որոշել են գեղեցիկ ժեստ անել: Նրանք մայդանում հավաքված ակտիվիստուհիներին ծաղիկներ են նվիրել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված