Երկրպագուները պայթեցրին մարզադաշտը

Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին տուրի շրջանակներում ՛՛Զենիթը՛՛ հյուրընկալվել էր ՛՛Աուստրիային՛՛: Խաղն ավարտվել է ռուսական ակումբի ջախջախիչ պարտությամբ: Փոխարենը, ռուսական ակումբի երկրպագուները աչքի են ընկել իրենց պահվածքով: Նրանք խաղադաշտում պայթեցրել են ճայթռուկներ եւ այրվող իրեր նետել հակառակորդ թիմի երկրպագուների ուղղությամբ: Այս ամենի հետեւանքով խաղը որոշ ժամանակով դադարեցվել էր: