Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ առնվազն 104 պաղեստինցի է զոհվել, ևս 760-ը՝ վիրավորվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության հերթի ժամանակ: «The Times of Israel»-ը հայտնում է, որ միջադեպի ժամանակ որոշ պաղեստինցիներ սկսել են շարժվել դեպի իսրայելցի զինվորականները, որոնք համակարգում էին բեռնատարների տեղաշարժը, ինչը «վտանգ է ներկայացրել» զինվորականների համար, այդ պատճառով էլ զինվորները կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Պաղեստինցիներից մեկը […]
Morgan Stanley-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ Rolex-ի վաճառքը գերազանցել է 10 միլիարդ դոլարը: Շվեյցարական շքեղ ժամացույցների գերիշխող բրենդը 2023 թվականին արտադրել է 1,24 միլիոն ժամացույց՝ 11,5 միլիարդ դոլար վաճառքով: Վերլուծաբանները նշում են, որ Rolex ապրանքանիշը մնում է անվիճելի թիվ 1-ը շքեղ ժամացույցների արդյունաբերության մեջ՝ ավելի մեծ վաճառքով, քան Cartier-ը, Omega-ն, Audemars Piguet-ը, Patek Philippe-ը և Richard […]
Դուբայում տեղի է ունեցել ռեակտիվ կոստյումներով առաջին մրցավազքը։ AP-ի փոխանցմամբ՝ նրանք նման էին Marvel կոմիքսների հերոս Երկաթե մարդուն: Մրցարշավին օդաչուները կրում էին 1500 ձիաուժ հզորությամբ ռեակտիվ կոստյումներ, որոնք ավելի հզոր են, քան շքեղ սպորտային մեքենաները, եւ օգտագործում են նույն տեսակի վառելիք, ինչ Airbus A380 եւ Boeing 777 ինքնաթիռները: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-ից 4-ը աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։ Երևանում մարտի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 9-11, երեկոյան՝ 5-7 աստիճան։
Եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի. Այս բացահայտ շանտաժը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հերթական արարողության ժամանակ։ «Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- հավելել է Ալիևը։ Նշենք, որ լկտի հայտարարությունն արվել է չորս հայ […]
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագրին, փոխանցում է yerevan.today-ը: Նշենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային և 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: […]
Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն պատրաստվում է դառնալ երկրի հաջորդ նախագահը այն բանից հետո, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ նա հավաքել է ձայների կեսից ավելին առաջին փուլում: «Այս հաղթանակը բոլոր ինդոնեզացիների հաղթանակն է», – ասաց նա ոգևորված կողմնակիցներին ընտրատեղամասերի փակումից ժամեր անց: Վաղ քվեարկության նմուշները ցույց են տվել, որ նախկին գեներալը հավաքել է ձայների […]
Իսրայելը հարձակումների նոր ալիք է սկսել Լիբանանի վրա այն բանից հետո, երբ հյուսիսային Իսրայելի վրա հրթիռային հարձակման հետևանքով մի կին է զոհվել, իսկ մյուսները վիրավորվել են: Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածներ են հասցվել գյուղերին, հրդեհվել են շենքեր: Հեզբոլլահը, որը, ենթադրաբար, իրականացրել է Իսրայելի վրա հարձակումը, պատասխանատվությունը չի ստանձնել։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո երկու […]