Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ

Պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը` հրավերն ընդունելու համար, Մարսելի քաղաքապետը նկատել է, որ այս այցը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի […]