09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Բռնցքամարտի միջազգային մրցաշարը հայ մարզիկները հաջողությամբ մեկնարկեցին

Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաեւ հայ բռնցքամարտիկները: Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ:  Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին եւ կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմաիլ Իլիեւի հետ: Հաղթանակ են տոնել […]

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Բելառուսին

Երեկ, սեպտեմբերի 9-ին Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելառուս հանդիպումը ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով: Աղվան Պապիկյանը 61-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Անտոն Սարոկան հավասարեցրեց այն 72-րդ րոպեին: 90-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը խփեց հաղթական գոլը և Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց  2:1 հաշվով:

Նոր թեկնածու . Հայկական ժամանակ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների հարցում որոշակի հստակություն է մտնում: Միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով համարվում էր ոչ իշխանական թևի ամենահավանական թեկնածուն, սակայն մեկ շաբաթ առաջ “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հայտարարված մրցույթին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, երեկ ասաց, որ վերջնական որոշում ունի:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հզոր պայթյուն Քիմիական նյութերի գործարանում

Գերմանիայում` Ստորին Սաքսոնիայում, քիմիական նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Այժմ տարածքից 14 հազար մարդ է տարհանվում: Առայժմ հայտնի է, որ մեկ մարդ վիրավորվել է՝ ստանալով 3-րդ աստիճանի այրվածքներ: Վնասվել են գործարանին մոտ գտնվող շենքերը, բնակիչներին այժմ տարհանում են: Դեպքի վայրում 300 հրշեջ և 60 ոստիկան է աշխատում:

“Պապայիս տված նվերը քեզ դուրա գալիս չէ՞, տես հիմա ոնց ես վառվում,..”Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ռուզաննա Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ: Գործին մանրամասն անդրադարձել է “Ժամանակ”-ը: Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննան 2013 թվականի նոյեմբերի 10-ին “Օդնոկլասնիկի” համացանցային կայքում ամուսնու նախկին սիրուհու՝ Գայանեի անունով բացել է կայքէջ, որտեղ առանց իր ախոյանուհու համաձայնությունը ստանալու տեղադրել է նրա […]

Ծաղկուն Քոչարյանին պետք կգա բանտախցում. Առավոտ

“Ռոբերտ Քոչարյանի կարդացած գրքերը, ճամփորդելը, այդ ամեն ինչը իրեն պետք կգան հավանաբար: Որ գտնվի բանտախցում, այդ օրերը նա կարող է անցկացնել, վերաիմաստավորել իր ապրած կյանքի ժամանակահատվածը, գնահատական տալ: Այդ ժամանակ միգուցե իրեն պետք գան այդ ամենը: Իսկ մնացած պարագաներում ինքն անելիք չունի քաղաքականության մեջ”,-անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ասել է Ազգային ժողովի պատգամավոր […]

Ո”վ է փոխարինելու Արսեն Բաբայանին. Հայկական ժամանակ

“Հայկական Ժամանակ”-ի տեղեկացմամբ, ՀՀ դատական դեպարտամենտի այլեւս նախկին մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը այսօրվանից  պաշտոնապես աշխատանքի կներկայանա խորհրդարան՝ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի կարգավիճակով: Ըստ թերթի, Դատական դեպարտամենտում Բաբայանին փոխարինելու է դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ավագ մասնագետ Արման Խաչատրյանը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Մեդալներից հետո՝ թոշակի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, օրերս Հովիկ Աբրահամյանն այցելեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն եւ տնօրեն Հայրապետ Գալստյանին պարգեւատրեց վարչապետի հուշամեդալով: Երեկ էլ վերջինին մեդալ է տվել կաթողիկոսը: Կառավարության թերթի աղբյուրներն ասացին, որ սրանք ավելի շատ հրաժեշտի ժեստեր են, քանզի չի բացառվում, որ առաջիկայում կենտրոնի տնօրենը կենսաթոշակի գնա: Այժմ քննարկում են հարմար թեկնածուի հարցը Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ինֆեկցիոն վարակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, արդեն տեւական ժամանակ է, ինչ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է: 14 հիվանդից 3-ը բուժվում են Քաջարանում, մյուսները Կապանում: Երկուսը դպրոցահասակ երեխաներ են, ովքեր մանկական բաժանմունքում են, իսկ 9-ը ինֆեկցիոն բաժանմունքում են: Դեռ պարզ չէ՝ սա ինֆեկցիա է, թե չէ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված