Սխալ ես եղել
Հասկանալ, որ սխալ ես եղել երեկ, նշանակում է հասկանալ, որ ավելի իմաստուն ես դարձել այսօր:
Հասկանալ, որ սխալ ես եղել երեկ, նշանակում է հասկանալ, որ ավելի իմաստուն ես դարձել այսօր:
«Ավետարանը մարդուն մխիթարություն է տալիս՝ ինչ վիճակում եւ ինչ պայմաններում էլ նա գտնվելիս լինի: Քրիստոսը Իրեն է ձգում ողջ մարդկությունը… Առանց Քրիստոսի վարդապետության մարդը մատնված է արատների եւ աղետների, մոլորությունների, խավարի եւ հիասթափության, մահվան: Հետեւելով Քրիստոսի ուսմունքին՝ մարդիկ կարող են ազատագրվել այդ ամենինց: Քրիստոսը մեր բովանդակ առաքինությունն է եւ մեր երանությունը: Առանց Քրիստոսի վարդապետության մարդիկ […]
Հնարավոր չէ, որ մարդը միաժամանակ ունենա և՛ սեր և՛ նախանձ. եթե նույնիսկ մի փոքր էլ սեր ունենա, իր սերը մաքուր չի լինի, որովհետև իր սիրո մեջ իր անձն է: Նախանձը կեղտոտում է սերն ու բարությունը, այն կուլ է տալիս քո ամբողջ հոգեկան և մարմնական ուժերը, որոնք կարող էիր զոհաբերել Աստծուն: Եթե վանես քեզնից նախանձդ՝ աղոթքդ […]
Երբ հանդիպում են երկու վաղեմի ընկերները արդեն տոն է: Իսկ երբ հանդիպում են երկու ազատամարտիկներ, որոնք միասին անցել են արյան ու կորուստների միջով, ովքեր երջանկությունից արտասվել են` բոլոր մեծ ու փոքր հաղթանակների համար այդ տոնը վերածվում է հիշողությունների ու ապագայի հանդեպ հավատի հրավառության: Դաշնամուրի մոտ «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար Կորյուն Ղումաշյանն էր: Փոքրիկ համերգը […]
Անկախության 25 ամյակի առիթով հիշենք նվիրյալ նահատակներին. Երկու տասնամյակ առաջ դավադիր գնդակն ընդհատեց ՀՀ և ԼՂՀ առաջինաստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կյանքի փառահեղ ուղին… Լեոնիդ Ազգալդյանը ֆիզիկոս էր, գիտնական: Աչքի էր ընկնում ոչ միայն լայն մտապաշարով ու գրավիչ արտաքինով, այլև մարզական նվաճումներով` գերազանց լողորդ էր: 1964 թ. բարձր ցուցանիշներով ավարտեց համալսարանը: Սկսվեց գիտական աշխատանքը, որն սկզբից ևեթ վկայեց նրա անառարկելի տաղանդի մասին: Սակայն Լեոնիդ Ազգալդյանի գիտական գործունեությունը խախտեց 1988ը, այն բեկումնային 1988 ը, որը նոր էջ բացեց հայոց պատմության մեջ… Ազգալդյանը, չնայած հասուն տարիքին, առաջիններից մեկը ռազմի դաշտ մեկնեց: Նա գիտեր, որ թիկունքում շատերը կկարողանանառաջացած հարցերը լուծել, մինչդեռ վախը հաղթահարել և կռվել՝ քչերը կարող են: Իսկ ինքը կարողէր, այն էլ ինչպես… Դա ցույց տվեց պատերազմը, որը հայտնաբերեց նաև նրա ռազմական մեծտաղանդը: Նրա ամենամեծ երազանքն էր ունենալ հայկական կանոնավոր բանակ «թերևս այդ պատճառով կառույցը չկոչեց ջոկատ, այլ կնքեց բանակ անունով: Դա ուներհոգեբանական որոշակի իմաստ. այնազգը, որը դարեր ի վեր մոռացել էր սեփական բանակիգաղափարը, աստիճանաբար ձեռք էր բերում երկրի տիրոջ ինքնագիտակցություն: Իսկ զինվորներըդադարեցին ֆիդայի կոչվել և ունեցան իսկական զինվորի կարգավիճակ: Դա եզակի բանակ էր… Այդ բանակի զինվորների ոգին « նվիրումն ու արիությունը կերազեր ունենալ […]
Ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ Հավատա՛ Տիրոջը, և Նա կպաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները և հույսդ դիր Նրա վրա։ Սիրաքի իմաստությունը 2:5-6
«… Գիտությունն արդեն սկսել է լրջորեն զբաղվել Աստվածաշնչի պատմական ու առասպելական հիմքերի բացատրությամբ: Պարզվում է` մտացածին համարված հրաշապատումները բնավ էլ ցնդաբանություններ չեն, և անցած քաղաքակրթության ուսումնասիրությունը դեռ շատ առեղծվածներ կբացի Աստվածաշնչի էջերում: Առանց Աստվածաշունչ կարդացած լինելու ինչպես կարելի է վերծանել Տոլստոյին, Դոստոևսկուն, Նարեկացուն, Ռաֆայելին: … Ով չի կարդացել Աստվածաշունչը, նա չի կարող իսկական իմաստով գրագետ […]
Henaran.am-ի հետ զրույցում Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադառնում է այն հարցին, թե ինչու են շոու բիզնեսի ներկայացուցիչները նախընտրում հետևել աղանդներին և ոչ թե Հայ առաքելական եկեղեցուն: Ըստ քահանայի` մի շարք պատճառներ կան դրա համար. աղանդավորական կազմակերպություններն օգնում են տեսահոլովակներ նկարահանել, տեսախցիկներ են տրամդրում, ապահովում են նրանց PR-ը: Բացի այդ հայտնի և ոչ […]
Մահից հետո կյանքն իրական է: Գիտնականների սենսացիոն հայտարարությանը ծանոթացեք տեսանյութում: