20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Տեր-Պետրոսյանն էլ նախագահն էր, որ թաղեցինք՛՛ /վիդեո/

Գեներալ Մանվել Գրիգորյանը ցավով և հպարտությամբ է հիշում զոհված ընկերներին: Ցավը կրկնակի է` հասարակությունը սառն ու անտարբեր է դարձել սահմանը պահող 18 տարեկան տղաների հանդեպ: ՛՛Ոնց որ ամեն մարդի ատամի ցավը` իրանա տալիս: Ասեմ իմացեք` Ղարաբաղում առաջին զոհը ես եմ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ նախագահն էր, բերեցինք թաղեցինք  Էջմիածնում: Նախագահը էն ժամանակ պարտադիր զոհվածի արարողությանը […]

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներըբաց են:

2015 թվականի հունվարի 1-ից մոտ 13 %-ով կաճի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության՝ այս տարվա վերջին նիստը, որը  վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կառավարությունը սահմանել է աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 16 հազար դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 800 դրամ: Արդյքունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2015 թվականի հունվարի 1-ից կկազմի շուրջ 43200դրամ` աճելով մոտ 13 %-ով: Անժամկետ զինվորական […]

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Կարապի լճի սահադաշտն արդեն 10-րդ տարեշրջանն է, որ իր դռներն է բացում չմշկասահքի սիրահար երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի  առջև: Սահադաշտի տարեշրջանի հանդիսավոր բացումն ազդարարվել է Երևանի գեղասահքի և թափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաների ելույթով, ովքեր հանդիսավոր սահքով սահադաշտ են բերել եռագույնն ու Երևանի դրոշը: Միջոցառումը շարունակվել է պատանի մարզիկների ցուցադրական ելույթներով: Կարապի լճի սահադաշտի հանդիսավոր […]

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան շտապ հոսպիտալացրել են

Նախօրեին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նրան շտապ հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է նրա բժիշկ Հենրի Բակունցը: Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարախտ: ՛՛Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է՛՛,-ասում է բժիշկը: Նշենք, որ […]

Միակ իրեղեն ապացույցը. Հրապարակ

Մոտ մեկ ամիս է, ինչ ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը ստանձնել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի և փոխվարչապետի պաշտոնը, բայց մինչ օրս այս նախարարությունը ոչ կառուցվածք ունի, ոչ աշխատակազմ:  Կառավարության կայքում սույն նախարարության մասին պատմող միակ ՛՛իրեղեն՛՛ ապացույցը Գաբրիելյանի լուսանկարն է, անգամ նրա կենսագրական տվյալները, նախարարության հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը հարկ չեն համարել […]

Տրանսպորտի գինը կվերանայվի. Հրապարակ

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից ՛՛Հրապարակը՛՛ հետաքրքրվել է՝ քննարկվում է արդյոք տրանսպորտի թանկացման հարցը: ՛՛Արժույթի ցնցումների հետ կապված՝ որոշակի գների փոփոխություն եղավ, տրանսպորտն սպասարկող տնտեսվարողները, ավելի ճիշտ՝ վարորդները, հայտեր էին ներկայացրել սակագնի վերանայման կապակցությամբ, նրանց հրավիրեցինք, քննարկեցինք: Մինչև հունվարի 15-ը նորմալ սպասարկում կիրականացնեն, որից հետո, հուսով ենք, որ կայունացած կլինեն գները, քանի որ իջեցման միտում է […]

Հիմա էլ համաճարակայի՞ն ցնցումներ. Առավոտ

Արտարժութային շուկայի ուժեղ ցնցումներ տարվա ընթացքում, գուցե, մեկ-երկու անգամ են արձանագրվում: Այս վերջին աննախադեպ ցնցմանը պատկան մարմինները միջամտեցին մի քանի օր ուշացումով: Նրանք ՛՛օպերատիվ՛՛ շրջայցեր կատարելուց հետո կարողացան որոշ չափով կայունացնել դրամը: Սակայն այնպիսի հակահիգիենիկ պատկերի, որն ՛՛Առավոտի՛՛ ֆոտոխցիկն արձանագրել է օրերս գումի շուկայի անմիջական հարևանությամբ, ամեն օր ենք ականատես լինում: Հետաքրքիր է, որ քաղաքային, […]

Ստատուսը փոխվում է. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ վերլուծականից մի հատված. ՛՛Առաջինն, իհարկե, աչքի է զարնում հենց այն, որ Ծառուկյանը հանդես է գալիս անհատական նախաձեռնությամբ` առանձնանալով ոչ իշխանական իր գործընկերներից: Կլինեն նրանք համաժողովին, թե ոչ` այսօր բնականաբար դժվար է ասել, սակայն որ նրանք չկան կազմակերպչական գործընթացում` արդեն իսկ հետաքրքրական է և կարող է հանդիսանալ 2015 թվականին ոչ իշխանական բևեռում որոշակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված