2015 թվականի հունվարի 1-ից մոտ 13 %-ով կաճի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը
Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության՝ այս տարվա վերջին նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Կառավարությունը սահմանել է աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 16 հազար դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 800 դրամ: Արդյքունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2015 թվականի հունվարի 1-ից կկազմի շուրջ 43200դրամ` աճելով մոտ 13 %-ով:
Անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներիs, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակների, բազմազավակ, միածնող ընտանիքների և փախստական քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ նրանց կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ պետական ֆինանսական աջակցություն,որն արտահայտվելու է հիփոթեքային վարկի տոկոսագումարների սուբսիդավորմամբ և կանխավճարի տրամադրմամբ:
Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 15 տարի ժամկետով, իսկ վերանորոգման համար՝ մինչև 10 տարի ժամկետով: Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ խմբի հաշմանդամ շահառուներին հատկացվելու է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչև 30 տոկոսի չափով, որից երկու երրորդը կամ գործարքի արժեքի 20 տոկոսը՝ անհատույց, իսկ 10 տոկոսը՝ վերադարձման պայմանով: Մնացած շահառուներին տրամադրվելու է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսի չափի կանխավճար՝ վերադարձման պայմանով:
Կառավարության ղեկավարի խոսքով` քաղաքացիների բնակարանային պայմանների բարելովումը նախագահինախընտրական ծրագրի գլխավոր ուղղություններից մեկն էր հանդիսանում: Այս ծրագիրը վերաբերում է սոցիալական այնկատեգորիաներին, որոնք հիմնախնդիր ունենալով հանդերձ, ընդգրկված չէին անվարձահատույց բնակարանների տրամադրման պետական ոչ մի ծրագրում: Չնայած գործող հիպոթեքային ծրագիրը համեմատաբար մատչելի է, բայց մերշատ քաղաքացիների համար` երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների, փախստականների ևսոցիալապես խոցելի խավի համար, ովքեր ֆինանսական լուրջ դժվարություններ հետ է կապված:
«Սույն որոշումը կհամարեի 2015 թվականի՝ կառավարության ամենակարևոր սոցիալական ծրագրերից մեկը, որընախագահի նախընտրական ծրագրի գլխավոր ուղղություններից էր հանդիսանում: Այն ոչ թե վերցվել է որևէ երկրիփորձից, այլ հաշվի են առնվել ԼՂՀ քաղաքացիների կարիքներն ու հնարավորությունները»-, ընդգծել է վարչապետ Հարությունյանը:
Գործադիրի ընդունած որոշմամբ՝ 40 տոկոսով բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը` ապահովելով միջին չափի շուրջ 13 % աճ:
2015 թվականի հունվարի 1-ից 5000-ական դրամով կբարձրանան պաշտպանության ժամանակ կամ ծառայողականպարտականությունները կատարելիս կամ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց, Հայրենական մեծպատերազմում (նաև այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամծառայողական պարտականությունները կատարելիս) հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև նույն պատերազմում(նաև այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողականպարտականությունները կատարելիս) զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալականկենսաթոշակ ստացող անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը: 8000-ական դրամով կավելանան ԼՂՀպաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ զինծառայությանընթացքում մահացած զինծառայողի` աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին ևընտանիքի այլ անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը:
Կառավարությունը սահմանել է ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության՝ ռիսկի վրա հիմնված ստուգումներիմեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև հաստատել էստուգումների ստուգաթերթը և ըստ անհրաժեշտության ստուգումների հարցաշարը: Մեկ այլ որոշմամբ՝ պարզեցվել էխնամքի կարիք ունեցող անձանց համապատասխան հաստատություններում տեղավորման գործընթացը: Ըստ փոփոխության՝ խնամքի կարիք ունեցող անձինք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կտեղավորվեն վերջինիս կողմից՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավարի ընդունած որոշման հիման վրա:
Նիստում կառավարությունը հաստատել է երեխաների իրավունքների պաշտպանության 2015 թվականի տարեկանծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը, որում ընդգրկված են երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի, մարզական և մշակութային կյանքի կազմակերպմանն ուղղված միջոցառումներ:
Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ գործադիրը որոշում է ընդունել հանրակրթական ուսումնական բոլորհաստատություններին պետական ոչ առևտրային կազմակերպության