17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստատուսը փոխվում է. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ վերլուծականից մի հատված.

՛՛Առաջինն, իհարկե, աչքի է զարնում հենց այն, որ Ծառուկյանը հանդես է գալիս անհատական նախաձեռնությամբ` առանձնանալով ոչ իշխանական իր գործընկերներից: Կլինեն նրանք համաժողովին, թե ոչ` այսօր բնականաբար դժվար է ասել, սակայն որ նրանք չկան կազմակերպչական գործընթացում` արդեն իսկ հետաքրքրական է և կարող է հանդիսանալ 2015 թվականին ոչ իշխանական բևեռում որոշակի նոր գործընթացների նախանշան: Տարին այդ իմաստով ավարտվում է հետաքրքրական նոտայով:

Հոկտեմբերի հանրահավաքներից հետո ոչ իշխանական ուժերի շրջանակում միասնական համագործակցության ամրացման փոխարեն ավելի շատ սկսեցին ի հայտ գալ որոշակի տարակարծությունները օրակարգի և անելիքների հետ կապված: Սրան զուգահեռ` համագործակցության նախանշաններ ի հայտ եկան այլ ուղղությամբ՝ ԲՀԿ-ՕԵԿ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տարին ավարտեց Ծառուկյանի հետ հանդիպման մասին հրապարակային տեղեկատվությամբ. մինչ այդ կողմերը, ըստ էության, խուսափում էին նմանօրինակ բաց կերպով հայտարարել հանդիպման մասին: Ավելին` Արթուր Բաղդասարյանը պայմանավորվածության ինչ-որ մաս էլ հրապարակեց, թե ինքն ու Ծառուկյանը կօգնեն միմյանց անհրաժեշտության դեպքում:

Սրանից բացի՝ ոչ իշխանական ուժերի խորհրդարանական հավաքներին առաջին անգամ մասնակցեց նաև ՕԵԿ-ի ներկայացուցիչը: Այսպիսով, տարեվերջին որոշակի խնդիրներ ի հայտ եկան ՛՛հիմնադիր եռյակի՛՛ շրջանակում և համագործակցության եզրեր ընդգծվեցին ԲՀԿ-ՕԵԿ հարթությունում:

Ահա այս ֆոնին Գագիկ Ծառուկյանի անհատական նախաձեռնությունը կարող է հանդիսանալ ոչ իշխանական բևեռում որոշակի անցումային փուլի վկայություն, երբ տեղի է ունենում բևեռի վերադասավորում, ստատուս քվոյի փոփոխության գործընթաց, կամ ավելի շուտ ԲՀԿ-ն է որոշում վերաֆորմատավորել ոչ իշխանական բևեռը` չի բացառվում եռյակի շրջանակում տարակարծությունների անհաղթահարելիությամբ պայմանավորված՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ