Ռուս զինվորականը Գյումրիում սպանել է ընտանիքի 6 անդամներին/լրացված/

Այս գիշեր ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ Մուսայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 6 դիակ: Սպանվածների վրա եղել են հրազենային վնասվածքներ: Նախնական տեղեկության համաձայն ընտանիքի 6 անդամներին սպանել է զորամասը լքած ռուս զինվորականը: Ավելի ուշ ոստիկանությունը մանրամասնեց. Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված […]