28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Էրեբունիում ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 23-ին ժամը 00.00-06.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23, 23/8, 24, […]

Հրատապ քայլեր Քաջարանի ԲԿ-ում

Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձավ Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։ Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով  հրատապ միջոցեռումներ իրականացնելու հարցը։ Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ տվեց հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` […]

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Հունվարի 21-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՛՛Ֆորդ՛՛  մակնիշի 20 LL 134 պ/հ (վարորդ Է. Ա.) ավտոմեքենան:

Նախագահի հրամանագրով Նահապետ Ասատրյանը հետմահու պարգեվատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ես կորցրեցի իմ հստակ ընթացքը, հավեսը աշխատելու, սովորելու, ապրելու, երջանկանալու

Դերասան Ֆովհաննես Ազոյանը  facebook-ի իր տարեգրքում գրառել է. ՛՛Տպավորություն ունեմ ու ուզում եմ ձեզ հետ կիսվել…..նկատում եմ, որ մեր ազգը մեծ սգի մեջ է։ Ազգի բոլոր անդամները, անկախ պաշտոնից, հարստությունից, աղքատությունից, տեսակից, կրթվածության աստիճանից, տարիքից, սեռից, անգրագիտության աստիճանից և այլն։  Բոլորի աչքերում այդ նույն սուգն է ու կարծես բոլորի հետ նույն դեպքն է պատահել։ Թևաթափ […]

Կրկին Արմեն Գեւորգյանը

ՀՀ Կառավարության հունվարի 22-ի  նիստում  նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ն ազատվեց  նաեւ ԱՊՀ հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից: Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` այդ պաշտոնում նշանակվեց ներկայիս փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Բարի, անվտանգ ծառայություն բոլորին….

Ֆեյսբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը իր տարեգրքում գրել է. “Այսօր լրանում է զինվորիս ծառայության մեկ տարին… Ավելի ճիշտ, շարքային, ականանետի նշանառու Արա Մանուկյանին մնաց եւս մեկ տարի՝ հայ տղամարդու պարտքը կատարելու ճանապարհին, իսկ Արամ Մանուկյանին ճիշտ այդքան գնալու համար… Բարի, անվտանգ ու հաղթական ծառայություն բոլոր զինվորներին, թե՛ ներկա, թե՛ ապագա…”:

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-25-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով: Երևանում՝  Հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված