11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Աստղային ամուսնալուծություններ, որոնք լայն հնչեղություն ստացան /ֆոտո/

Հոլիվուդյան հայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծությունը վերջին օրերի մենաքննարկված թեման է։ Շատերն են ցավում զույգի բաժանման համար։ Ահա թե վերջին տարիներին որ աստղային զույգերի ամուսնալուծություններն են լայն արձագանք ստացել։ Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ Միասին էին 12 տարի, բաժանվեցին 2016-ին Չնայած 6 երեխաներին՝ զույգն ամուսնալուծվում է, եւ դեռ պարզ չէ, թե ում հետ կմնան […]

« … երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երեւա»

Այս կիրակի տոնում ենք Վարագա Խաչի տոնը: Այս տոնը Սուրբ Խաչին նվիրված տոներից մեկն է և կապված է Տեր Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքի երևման հետ: Հայրերի ավանդությունը մեզ է փոխանցել մի գեղեցիկ պատմություն, որը խոսում է հայոց մեջ հնուց ի վեր Տիրոջ Խաչափայտի հանդեպ մեծ ջերմեռանդության գոյության մասին: Ըստ այդ պատմության, Հռիփսիմյան կույսերն իրենց հետ […]

90-ամյա հումորիստը փորձել է հանել Օբամայի շալվարը /վիդեո/

Ամերիկացի հայտնի պրոդյուսեր եւ ռեժիսոր Մել Բրուկսը ծաղրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ իր պարգեւատրման արարողության ժամանակ։ Այն պահին, երբ Օբաման հումորիստի կրծքին մեդալ էր կպցնում, վերջինը փորձել է հանել նախագահի շալվարը։ Օբաման նախ շփոթվել է, ապա հավաքվել եւ ծիծաղել հումորի վրա։ Նշենք, որ Բրուկսն 90 տարեկան է, բազմաթիվ հումորային ֆիլմերի հեղինակ։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընթանում է դրական երկխոսություն․ Չավուշօղլու

Նյու-Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն ռուսական «Sputnik» լրատվամիջոցի լրագրողների հետ խոսել է է ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ ըստ Չավուշօղլուի՝  այժմ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև ընթանում է դրական երկխոսություն: Կողմերին հաջողվել է ստեղծել երկխոսության մի շարք մեխանիզմներ նախարարությունների մակարդակով: Թուրքիայի ԱԳՆ […]

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 14 փ. 1-ին նրբանցքի, Մարտիկյան, Ոսկանյան, Գագարինի փողոցների, Տիչինայի փողոցի՝ մինչև Սեբաստիայի պողոտա հատված, Նոյ թաղամասի, Մեծարենցի 39ա փակուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ