11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

ՀՀ տնտեսությունը գտնվում է ցածր աճի շրջափուլում

ՀՀ-ն տնտեսական մրցունակության ցուցանիշով 138 երկրների շարքում միջինից ցածր տեղ է զբաղեցնում՝ 79-րդը։ Նախորդ տարվա համեմատ, առաջընթաց է եղել երեք տեղով։ Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 37-րդն է, Վրաստանը 59-րդը, Ռուսաստանը՝ 43-րդը։ Հայաստանի նման դիրքը բացատրվում է հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներից վերականգնված չլինելով, նվազել են արտաքին ներդրումները, աճում է պետական պարտքը։ Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականը մեկնաբանում […]

«Չընտրված թեկնածուն իրեն ավելի մարդավարի է պահում, քան կողքի մանկլավիկները»

Երեկ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել: Henaran.am-ն այս առիթով զրուցել է Վարդենիս համայնքի ղեկավարի՝ Կամո Պետրոսյանի հետ: «Դասադուլն ընդամենը  հետընտրական բորբոքում է: Չեղած տեղից սարքեցին այս մեծ խոսակցությունը:  Մենք այդ դասադուլի մասին դեռ հինգ-վերց տարի առաջ ենք մտածել: Ձեռնամուխ ենք եղել, հասել ենք նրան, որ պետությունը միջոցներ է տրամադրել ու նոր […]

Ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ զոհված ոստիկանների /ֆոտո, վիդեո/

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված այս տարվա հուլիսին պարեկապահակետային գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անուններն ընդմիշտ վիմագրվեցին հերոս ոստիկանների հուշակոթողին՝ գումարվելով 137 այն անմահներին, որոնք կյանքը զոհեցին հանուն օրենքի և ժողովրդի: Հանդիսավոր արարողության […]

ՊԵԿ աշխատակիցը անօրինական գործողությունների շղթա է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհար Վլասյանի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և հարկերից չարամտորեն խուսափելու արդյունքում, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 205 և 193 հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործով մեղադրյալ Գոհար Վլասյանին են […]

Արմեն Լամբարյանը վիրահատվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը սեպտեմբերի 27-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում ենթարկվել է ոտքի վիրահատության: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ «Էրեբունի» հիվանդանոցի լրատվական բաժնից: Արմեն Լամբարյանի ձախ ոտքի ազդրի կոտրվածքի պատճառով տեղադրվել է մետաղական հարթակ «օստեոսինթեզ»: Վիրահատությունը հաջող է անցել, այժմ նա Վերակենդանացման բաժանմունքում է: Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ […]

«Ծանրաբեռ ծառը խոնարհված է լինում». հուշեր Համո Սահյանի կյանքից

Խփում է ցուրտը ձմռան,   Մտնում ես քո ներսը դու… Տեսնու՞մ ես, թե ես ու դու Որքան ենք իրար նման… Թեև բոլորովին այլ և մեծ գաղափար է դրված այս բանաստեղծության հիմքում, բայց այս տողերը հիշեցրին ինձ մի տխուր իրողություն: Գորիսի <<Տաթև>> համալսարանում նախապատրաստվում էին <<Տաթև>> անունով թերթ հրատարակելու: Իմանալով, որ Համո Սահյանը իր գյուղում է […]

Տղամարդուն խանութում սպանել են՝ մեկ շիշ գարեջրի համար /վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել մերձմոսկովյան Դոմոդեդովո թաղամասի խանութներից մեկում։ Խանութի անվտանգության աշխատակիցը ծեծելով սպանել է 36-ամյա Կոնստանտին Ա․-ին, ում կասկածել է գողության մեջ։ Անվտանգության աշխատակիցն այնքան է հարվածել տղամարդուն, որ վերջինը մահացել է։ Պարզվել է՝ Կոնստանտինը ընկերոջ հետ խանութ է մտել եւ փորձել է դուրս գալ խանութից՝ առանց վճարելու մեկ շիշ գարեջրի դիմաց, ինչն էլ […]

Վարչապետը էկոնոմիկայի նախարարից ակնկալիքներ ունի

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ: «Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին  հայտարարենք և […]

Կարապետյանի դե՞մ

«Ես հովիկ Աբրահամյանին քի՞չ եմ քննադատել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը դաշինք են կազմել նոր վարչապետի դեմ ու նրան ավելի շատ ու կոշտ են քննադատելու: «Ֆանտաստիկ դաշտից բաներ եք ասում, մենք դրա կարիքը չունենք, մենք մեր գլուխը կախ մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ