26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ճնշում չի գործադրել

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի վերաբերյալ հարցերը:

Համագումարի ժամանակ, հավանաբար, կուսակցության ծրագի և կանոնադրության փոփոխություններ կլինեն, ու քննարկումները դրա վերաբերյալ դեռ շարունակվում են, այդ ծրագիրը ավարտական տեսքի կբերվի կուսակցության գործադիր մարմնի հաջորդ նիստից հետո: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության և ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Հարցին, թե ինչպես է վերաբերում այն կարծիքներին, թե ՀՀԿ-ին նոր ու ավելի երիտասարդ դեմքեր են պետք, նա պատասխանեց. «Ցանկացած կուսկացություն կենդանի օրգանիզմ է, առաջանում են նոր խնդիրներ, որոնց լուծման համար նոր մարդիկ ու նոր մոտեցումներ են պետք, կամ ավելի արդյունավետ լուծումներ են պետք»: Ինչ վերբերում է հարցին, թե ինչպիսն է ՀՀԿ-ի հեղինակւթյունն ընտրություններից առաջ, պատգամավորը շեշտեց, որ իրենց հեղինակությունն այնպիսին է, ինչպիսին կուսակցության քվեներն են բոլոր ընտրությունների ժամանակ, իսկ նոր ԸՕ թույլ է տալիս ասելու, որ իրենք կունենան պատշաճ ներկայացվածություն: Արա Աբրահամյանի որոշման վերաբերյալ, որ չի մասնակցեու խոհրդարանական ընտրություններին ու որոշ ժամանակով հեռանում է ՀՀ-ից, Գագիկ Մինասյանն ասաց, որ դա նրա որոշումն է եղել, Աբրահամյանի վրա ճնշում չի եղել: Մեկ այլ հարցի, թե արդյոք համագումաի հյուերի թիվը ճշտված է, օրինակ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է, թե ոչ, Գ. Մինասյանն ասաց, թե այդ հարցը չի քննարկվել ոչ միայն այսօրվա, այլև նախորդ նիստերում ևս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ