26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրավապահները թաքցրել են հանցագործությունը, կեղծ տեղեկություններ ներառել.մանրամասներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք թաքցրել են ծանր հանցագործության դեպքը, իսկ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ռուզաննա Խ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իր կողմից վարձակալած բնակարան եւ գաղտնի հափշտակել իր ոսկյա զարդերը:

ՀՀ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակիցները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, սահմանված կարգով նշված ծանր հանցագործության դեպքը չեն հաշվառել, թաքցրել են այն եւ ահազանգի կապակցությամբ դեպքի վայր ժամանելուց հետո թարմ հետքերով հանցագործությունը բացահայտելուն ուղղված անհրաժեշտ անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, Ռուզաննա Խ.-ի հետ բանավոր զրուցելուց հետո հեռացել են: Այս կերպ՝ ոստիկանության ծառայողներն իրենց գործողություններով էական վնաս են պատճառել Ռուզաննա Խ.-ի իրավունքներին ու օրինական շահերին եւ պետության օրինական շահերին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը մեկ այլ քրեական գործով առանց մանկավարժի մասնակցության հարցաքննել է անչափահաս վկային, իսկ հետագայում կազմած արձանագրությունում իրականությանը չհամապատասխանող գրառում է կատարել եւ ստորագրել դրա տակ՝ հավաստելով հարցաքննությանն, իբր, մանկավարժի մասնակցելու հանգամանքը:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի նույն քննիչը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող առերեսման արձանագրություններում քննչական գործողությունների կատարման օրվա եւ ժամի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ ու 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ