17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

«Ի՞նչ եք մի գլուխ դասատուի կեցվածք վերցրել, քարոզում եք»

«Դուք դժգո՞հ եք այս քննարկումից, չեմ հասկանում: Տպավորություն է, որ այստեղ բանակասիրության չեմպիոնատ է անցկացվում, ու առաջին տեղի հավակնորդները անզիջում են բոլոր քննադատությունների նկատմամբ: Ո՞ւմ եք ինչ բացատրում»,-այսօր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու […]

«Հասարակությունը գուցե ենթագիտակցաբար ընդվզեց»

«Իրականում այս գաղափարն  ընդունելի է: Բայց այս  հարցի վերաբերյ տավեր կարծ են հնչում: Խոսքն ավելի լայն հասկացության մասին է,  քան ուղղակի այդ 1000  դրամը: Կամավորության սկզբունքին պիտի ձգտենք: Ժողովուրդը չի վստահում իշխանությանը: Կամավորությունը կլինի նաև բարոյանկան պարտավություն», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց  Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին նիստին հավանության […]

Ինչ վտանգի մեջ է Ռուսաստանը ներքաշում Հայաստանին (վիդեո)

Դեռևս սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պաշտոնապես հարցում է արել, թե ինչ է իրենից ներկայացնում  Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու որոշումը, և մինչր հիմա որևէ հստակ բացատրություն չի եղել, թե ինչ է իրենից ներկայացնում  այդ ստորաբաժանումը: Այսօր ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե որևէ վտանգ […]

Թրամփի նմանակ փասիանն աստղ է դարձել /ֆոտո/

Համացանցում փասիանի լուսանկար է տարածվել, որը շատ նման է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Նմանությունը հատկապես թռչունի եւ նախագահի սանրվածքի մեջ է։ Փասիանին լուսանկարել է Չինաստանից մի լուսանկարիչ, թռչունն ապրում է տեղի գազանանոցներից մեկում։ Թռչունին այգու աշխատակիցները Պարոն Կարմիր են անվանում՝ նրա վառ արտաքինի համար։ Այժմ փասիանը իսկական աստղ է դարձել համացանցում։

Մառախուղ է. զգուշացում

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 80մ: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային […]

«Աստված սիրեք, դրա համար կարելի էր շատ ավելի արդյունավետ գաղափարներ գտնել»

Ազգային ժողովը դեռ քննարկում է 1000 դրամ զոհված զինծառայողների կամ հաշմանդամների ընտանիքներին աշխատավարձերից պարտադիր կարգով փոխանցելու նախագիծը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մտքերի փոխանակության ժամանակ նախ առաջարկեց հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը։ «Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք, որ միահամուռ, միասնական կերպով հանրությունն աջակցեց բանակի ռազմական գործողություններին, ֆինանսական բարոյական աջակցման քայլերին: Անգամ համեստ հնարավորություններ […]

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ բանաձեւերը չեն իրականացվում․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղի մասով բանաձեւերը չեն իրականացվում, գրում է РИА Новости-ն։ «Մինչ ՄԱԿ-ի մնացած բանաձեւերը մի քանի օրում իրականացվում են, մեր դեպքում դրանք արդեն 20 տարի է՝ չեն իրագործվում»,- հայտարարել է նա։ Ալիեւը նշել է նաեւ, որ հիմնախնդրի լուծումը պետք է իրականացվի միջազգային իրավունքների շրջանակում։

Տարոն Սիրադեղյանի գործով ևս մեկ դատական նիստ է նշանակվել

Բողոքի ակցիայի մասնակից Տարոն Սիրադեղյանի գործով ևս մեկ դատական նիստ է նշանակվել: Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «2016 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա.Սարգսյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Ա. Աբովյանի և Ա. Բաբյանի, քննության առնվեց ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 2-ի վճռի դեմ պատասխանող և հակընդդեմ […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի  Կենտրոն վարչական շրջանի՝ Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Սարյան փող. 22, 24, 26 համարների` իրենց կոտորակներով, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի, Սիմեոն Երևանցու, Ռուսթավելու, Սբ.Հովհաննեսի, Ֆրիկի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ