«Դուք հանդիսանում եք կենդանի կամուրջ Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամ ժողովուրդների միջեւ». Էդուարդ Շարմազանովը՝ Ռոբերտո Մարկարյանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին տիկնոջ՝ Աննա Մարիա Ֆերարիի հետ: Ողջունելով հյուրերին նախնիների հողում՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ է խոսել հայ-ուրուգվայական զարգացող կապերի մասին եւ նշանակալի համարել Ռոբերտո Մարկարյանի դերը երկու երկրների հարաբերությունների սերտացման գործում: «Մեզ համար մեծ հպարտություն է, որ Դուք, լինելով ծագումով հայ, […]