10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Միավորում են ջանքերը՝ բարելավելու Հայաստանում նորածնային բուժօգնությունը

Հ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը այսօր համաձայնություն ստորագրեցին, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ բարելավելու ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը: ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ ծրագիրն իրականացվելու է 2017-2019թթ.-ին՝ նպատակ ունենալով երկրում նվազեցնել մանկական և նորածնային մահացությունն ու հիվանդացությունը: Հայաստանը նշանակալից […]

Լիազորել են Վազգեն Սարգսյանին քննարկել համաներման հարցը ՀՀ նախագահի հետ

Ս. թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հանդիպմանը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսությանն առնչվող բազմաթիվ հարցեր ու առաջարկներ, որոնք բազմիցս քննարկվել են […]

Ինչպես են քվեարկելու վանաձորցիրները. հարցման արդյունքները

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցումներ է արել «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը: Սոց.հարցմանը մասնակցել  է 600 մարդ: «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ որպես քաղաքաի առաջնային խնդիրներ վանաձորցիչները նշել են ճանապարհների անբարեկարգ վիճակը, աշխատատեղերի բացակայությունը, աղբահանությունը, լուսավորությունը և այլն: Հաջորդ հարցը եղել է, թե արդյոք քաղաքացիները գոհ են […]

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կենսագրության մութ կետերը. դասընկերը բացահայտեց /ֆոտո/

«Դասարանում 9 հոգի էինք, նա միշտ առանձին էր»,-այսօր՝ սեպտեմբերի 30-ին  «Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կենսագրության մութ կետերը» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց  Աթեշյանի դասընկերը՝Սահակ Աքքաշին: Աքքաշին  պատմեց, որ մի անգամ Աթեշյանի պահարանից թանկարժեք  Աստվածաշունչ են գտել, որը դասընկերոջ խոսքով՝ Աթեշյանը գողացել էր։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն էլ   տեղեկացրեց . «Սահակն ինձ պատմել է, […]

Ովքե՞ր են ամենահարուստ պատգամավորները

Ամենաշատ  դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը. վերջինս ունի  16,6 մլրդ դրամ, 34,3 մլն դոլար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փորձագետ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով 2015 թվականին պատգամավորների ստացած եկամուտներն ու դրամական միջոցները:   «Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները պակասել են  100 մլն դոլարով, բայց դա […]

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին […]

Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ինչպես նաև ծանոթացնել հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցական […]

Ես սթրեսի մեջ չընկա. Մոուրինյու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լրագրողների հետ խոսել է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Զարյայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (1:0): «Մենք հանդիպման հաշիվը բացելու հնարավորություներ ունեինք դեռ  առաջին խաղակեսում: Պետք էր օգտագործել դրանք եւ այդ ժամանակ բոլորովին այլ խաղ կտեսնեինք: «Զարյան» կազմակերպված ֆուտբոլ էր խաղում: Մեզ համար հեշտ չէր, բայց հաղթանակն […]

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ բիզնես-դասի ուղեւորի պատճառով /վիդեո/

Կրասնոյարսկում այսօր հարկադիր վայրէջք է կատարել Պեկինից Մոսկվա թռչող ինքնաթիռը։ Պատճառը՝ բիզնես-դասի հարբած ուղեւորն էր։ Ինչպես պատմել են ներկաները, նա իրեն ոչ ադեկվատ է պահել, հայհոյել ու վեճ սկսել։ Ինքնաթիռի անձնակազմը Կրասնոյարսկում իջեցրել է ուղեւորին ու շարունակել ճանապարհն առանց նրա։

Վերջին հույսը /վիդեո/

«Օգոստոսից ազատված եմ աշխատանքից ու չեմ ստացել  342 հազար դրամ աշխատավարձ: Մեր գործարանից ամենացածրը իմ աշխատավարձն է: Ուզում ենք, ասում են՝ կունենանք կտանք: Մենք էլ ծանր վիճակում ենք: Առանց փող ո՞նց ապրենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի շշերի գործարանի արդեն նախկին աշխատակից Հայկազ Գևորգյանը: Նշենք, որ Բյուրեղավանի շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ամիսներ շարունակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ