25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

«Ադրբեջանը լուրջ կորուստներ ունեցավ դիվանագիտական դաշտում» (վիդեո)

«2016 թվականը դարձավ Իրանի ակտիվացման փուլի ու նոր դրսևորման տարի, ու այսօր էլ ականատես եղանք, որ Իրանի նախագահն այցելել է Հայաստան: Երկար նախապատրաստված այց էր, որի ընթացքում պետք է ստորագրվեն բազում պայմանագրեր»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը մեծ փոփոխություն եր տարածաշրջանի համար: Ամփոփելով տարին Հայաստանի […]

Nissan-ը բախվել է էլեկտրասյանն ու շրջվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի սկզբնամասում՝ գլխավոր կամրջի մոտակայքում, Nissan մակնիշի ավտոմեքենան շրջված է փողոցի երթևեկելի հատվածում, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Nissan մակնիշի 35 DA 479 պետհամարանիշով ավտոմեքենան (սեփականատեր՝ Մ. Բ.) բախվել է էլեկտրասյանը և […]

Մեղավորների տարբերւթյունը

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ ՓԻԼԻՍՈՓԱ (ԻՄԱՍՏԱՍԵՐ) , ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՍՊԱՍԱՎՈՐ Ծնվել է 1346թ․ մահացել՝ 1409թ․ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երեք տեսակ մեղավորներ կան․ Առաջին, կան, որ պատահմամբ գայթակղվելով ընկնում են մեղքի մեջ՝ ակամա, կամավոր կամ անգիտությամբ։ Սա ներելի է, որի համար Դավիթն աղոթում է․ «Իմ մանկության և անգիտության մեղքերը մի՝ հիշիր» (Սաղմ․ 24։7)։ Երկրորդ, կան, որ մեղք են […]

Դորտմունդի «Բորուսիան» չկարողացավ հաղթել

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ մրցափուլում  Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Աուգսբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 3:0 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ: Արդյունքում այն  29 միավորով երրորդ տեղում է՝ առաջատարներ Մյունխենի «Բավարիային» եւ «ՌԲ Լայպցիգին» զիջելով 7-ական միավոր: Դորտմունդի «Բորուսիան» 27 միավորով չորրորդն է: Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր «Բորուսիա Դորտմունդ» – «Աուգսբուրգ»՝ 1:1 Ուսման […]

Արտահանումը երկնիշ աճում է

2016-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Ըստ ԱՎԾ-ի, աճ է արձանագրվել արդյունաբերությունում եւ ծառայությունների ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8 տոկոսով, ծառայություններինը՝ 7,8 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1 տոկոսով եւ շինարարությունում՝ […]

Ռեզին ու կոշիկ են վառում. երեխաները ցրտին չեն դիմանում

«5 փոքր երեխա ունեն ու չեն կարողանում տաքանալ: Տարբերակ չունեն ու սրանից նրանից հին կոշիկ են խնդրում, որ վառեն: Ռեզինի հոտը թաղով մեկ տարածվում է: Հարևաններով հավաքվել՝ ասել ենք, որ ռեզին չվառեն, բայց ճար չկա: Ասում են՝ փայտ տվեք վառենք, երեխաների հետ ցրտից չենք մեռնելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երևանի բնակիչՄիշա  Մկրտչյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ մարդիկ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Կամովին. Հրապարակ

Երաժիշտ Վահան Արծրունին իրեն ապօրինաբար ԱԱԾ կանչելու առիթով դիմել էր օմբուդսմեն Արման Թաթոյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ- ին հետաքրքրել էր, թե «Սասնա ծռերի» օրերին Արծրունին ինչ է արել, որտեղ է եղել: «Անդրադառնալով Ձեր դիմումի մեջ նշված «թաղաքական ճնշմանը» եւ «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը:

Չափազանց կարեւոր այց. Ժամանակ

Հայ-իրանական հարաբերությունների կարեւորության մասին խոսելն էլ երեւի թե ավելորդ է: Բավական է միայն արձանագրել, որ Իրանը Հայաստանի չորս հարեւաններից այն երկուսից մեկն է, որի հետ Հայաստանը խնդիր չունի, չունի հակամարտություն, ունի ջերմ, բարեկամական հարաբերություն: Սակայն, խնդիրը հենց ջերմ բարեկամական հարաբերությունը նաեւ սերտ տնտեսա- քաղաքական հարաբերության վերածելն է, առավել եւս այն բա­նից հետո, երբ Իրանի դերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ