26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես խուսափել Նոր տարվա սննդային թունավորումներից

Որպեսզի մեր տոները չփչանան,մի քանի պարզ, բայց կարևոր խորհուրդներ: Նոր տարին մենք միշտ նշում ենք շատ ճոխ ու ճարպոտ ճաշատեսակներով: Պետք է անպայման ժամկետի մեջ լինեն բոլոր մթերքները:
Անվտանգ բայց և խառը սնունդը կարող է ևս սննդային թունավորման հանգեցնել:Սննդի թունավորման հետ ամեն ինչն էլ կապ ունի: Մթերքները պետք է լինեն ժամկետի մեջ, չփչացած: Մաքուր լվանալ բոլոր բանջարեղենն ու միսը պատրաստելուց առաջ: Ամեն մի մթերք պատրաստելուց կտրատել առանձին դանակով: Միանգամից մի քանի տեսակ ճաշատեսակներ պատրաստելուց խառը մթերքներ կտրատելուց, նույն գդալով խառնելը անվտանգ չէ:
Պատրաստումից հետո կարևոր գործոն է պահպանումը:
Թե հում, և թե պատրաստի սննդամթերքը պետք է պահել իրենց համապատասխան ջերմաստիճանային պայմաններում: Մենք պետք է հստակ իմանանք, որ պատրաստի սննդամթերքը ևս ունի պահպանման ժամկետ: Ամենախոցելին աղցաններն են, որոնք ունեն 16 ժամ պահպանման ժամկետ, այն էլ սառնարանում: Պետք է պատրաստենք այնքան, որքան որ ուտում ենք: Մանավանդ, դա վերաբերում է աղցաններին: Կրեմային խմորեղենը ևս վտանգավոր է երկար պահպանել, որովհետև կրեմները շատ շուտ փչանալու հակում ունեն: Միշտ վերահսկել է պետք միս-մսամթերքը, կաթ-կաթնամթերքը, և կրեմային խմորեղենները:
Տոնական օրերին միշտ խնդիրներ են լինում կապված նաև ալկոհոլի հետ:Պետք չէ խառնել միաժամանակ մի քանի տեսակի ալկոհոլային խմիչքներ: Գնելուց էլ անպայման ուշադրություն դարձրեք խմիչքի վրայի պիտակավորմանը՝ ակցիզավորմանը: Առանց համապատասխան ակցիզավորման խմիչք գնելը կարող է հանգեցնել թունավորման։

Nuga Best – Armenia-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ