Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով ձերբակալված փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ից: Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: […]