26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարմազանովը՝ ԵԱՀԿ համանախագահներին և ՀԱՊԿ-ին

«Ադրբեջանի իրականացրած դիվերսիան վկայում է, որ Ադրբեջանը կոպտորեն մերժում է Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները և տորպեդահարում է խաղաղ բանակցությունների գործընթացը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։

Դիտարկմանը, թե հայկական կողմի զոհերի անուններն արդեն հայտնի են ու սահմանային գյուղերում զայրույթը աճում է ԱԺ փոխնախագահը արձագանքեց. «Սա արհամարհանք է ոչ միայն բանակցային պրոցեսին, այլև` միջնորդ կողմերին։ Սա անթույլատրելի քայլ է անկախ Հայաստանի Հանրապետության դեմ, և ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը` նրանց ղեկավարի գլխավորությամբ»,- նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ որպես ԱԺ փոխնախագահ` թե՛ Մինսկի խմբի համանախագահներից, թե՛ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից ակնկալում է հասցեական խիստ գնահատականներ։ «Որովհետև երբ լռում ես, հակառակորդն ավելի է լկտիանում, և ժամանակն է Ադրբեջանին ոչ թե դեղին, այլ կարմիր քարտ ցույց տալ»,- ասաց նա։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերին, ապա Շարմազանովն ավելի քան համոզված է, որ Հայաստանի զինված ուժերը կարճ ժամանակահատվածում հստակ ու ադեկվատ պատասխան կտան հակառակորդին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ