25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Մեկնարկել են ավարտական քննությունները

Համաձայն  ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը: Քննական թեստերը ժամանակին տրամադրվել են դպրոցներին՝ քննությունների կազմակերպման նպատակով: «Հայոց […]

Ինչ է մկրտության նարոտը

Նարոտ – կարմիր և սպիտակ թելերով հյուսվածք, որն օգտագործվում է Մկրտության ժամանակ որպես Տիրոջ արյան և խաչելության ժամանակ  մարմնից հոսած ջրերի միախառնման խորհուրդ: Ի՞նչ խորհուրդ ունի նարօտը։ Ըստ Տաթեւացու սպիտակ եւ կարմիր թելերը խորհրդանշում  են Հիսուսի կողից բխած ջուրն ու արյունը, այսինքն՝ Խաչելությունը, որով Աստված հաղթեց աշխարհին։ Պողոսն էլ է գրում կորնթացիներին, որ ինքը չի ուզում […]

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Սևանի,  Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարանի, Արթիկի  ճանապարհներին  և  Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին  կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում […]

Սանկտ Պետերբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հյուրընկալող […]

Նախարարը դարձավ Մերիի Ձմեռ պապին

Վերջերս ռուսական Առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Лучше всех» հաղորդումից հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, նվագեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսի վերջում: Արմեն Ամիրյանը Մերիին փոխանցեց այն նվերները, որոնք Մերին խնդրել էր Ձմեռ պապիկից: Մանրամասները՝ տեսանյութում:  

ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ՊՆ օդանավի կործանման կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն և ցավակցություն հայտնել Սև ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Վիգեն Սարգսյանը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված ցավակցական ուղերձը: «Ցավալի է գիտակցել, որ ահավոր ողբերգությունը տասնյակ մարդկային կյանքեր է խլել, զոհվել են […]

Որպեսզի Ամանորն անվտանգ լինի․ ԱԻՆ-ի հորդորը

Ամանորյա տոները ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. – Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. – Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ […]

«Կառավարությունն ուզում է անկեղծ լինել» /վիդեո/

«Այս տարին հետաքրքիր ու աղմկոտ էր: Մի քիչ փոթորիկներ կային, որովհետև 2016-ին նաև Կառավարությունում փոփոխություններ եղան: Այդ փոփոխություններն էական եղան, թեև կարճ ժամանակ է մնացել, մինչև տարվա ավարտին: Բայց պետք է ասել՝ այս փոփոխությունն էականորեն ազդեց տարվա արդյունքի վրա», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ  Գագիկ Մակարյանը: Բանախոսը շեշտեց՝ […]

Կարգին ընկերոջ կորցրինք․ մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը /ֆոտո/

Այսօր 68 տարեկանում հանկարծամահ է եղել դերասանուհի Ժենյա Մկրտումյանը։ Նա հայտնի էր տարբեր սերիալներից, նախագծերից։ Դերասանուհու մահվան կապակցությամբ դերասան Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել ու գրել․ «Շատ եմ ցավում… Կորցրեցինք շատ տաղանդավոր դերասանուհու, ևս մեկ կարգին ընկերոջ։ Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Ժենյա»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ