01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Շմոլ գազից 2 մանկահասակ երեխա է թունավորվել

Ապարանում շմոլ գազից թունավորվել է 2 մանկահասակ երեխա: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, հունվարի 4-ին ժամը 19.30-ին հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 48-ամյա Սեդա Գ.-ն, 6-ամյա Հայկ Գ.-ն եւ 1-ամյա Արուսյա Գ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են տան գազօջախից առաջացած […]

Պա՛պ բա՞ մեր տոնածառը. Գրիգ Սուքիասյանը հիշում է

 «Հիշում եմ, երբ ես փոքր էի հայրս ամեն տարի մեր տոնածառը զարդարելու  օրը տոնի  էր վերածում: Անակնկալներով հագեցած օր էր  լինում մեր տանը՝  դեկտեմբերի 31-ը: Այդ օրը հորս ծնդյան օրն է ու առաջին տարին է, որ նա մեզ հետ չէ, իսկ ես հեռու եմ տնից: Այս տարի այդ օրը իմ համար հիոշղությունների օր դարձավ ու […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Հակառակորդը 40 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:   Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ:   Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բնակարանում դի են հայտնաբերել

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 4-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցի հատակին հայտնաբերել 51-ամյա Լ. Ե.-ի դին:

Շաբոյանին փորձե՞լ են «կաշառել» Ամանորին /վիդեո/

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի վերջին է նվերներ գնում երեխաների համար, և այդ նվերները թանկարժեք չեն լինում: «Աշխատում եմ այնպես լինեն, որ հաճելի լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շաբոյանը: Հետաքրքրվեցինք` արդյո՞ք տնտեսվարողները փորձել են ամանորին նվերներ տալ, որպեսզի հաջորդ տարի ավելի լավ իրենց վերաբերվի: Մանրամասները` տեսանյութում:

Ամերիկացին Ամանորի կապակցությամբ տունը զարդարել է 70 հազար ջահով /ֆոտո/

Կալիֆորնիայից Թոմ Բետջորջը մի քանի ամիս ծախսել է` Ամանորի կապակցությամբ տունն օրիգինալ կերպով զարդարելու համար: Արդյունքում տան արտաքին հարդարումը նմանվել է կիթառի եւ երգող ծառերի: 34-ամյա տղամարդուց 4 ամիս է պահանջվել այս զարդարման համար, ինչպես նաեւ` 70 հազար ջահ: Այժմ ամեն օր բազմաթիվ մարդիկ են հավաքվում նրա տան առաջ` հիանալու տեսարանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ