Գալուստ Սահակյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը ողջունելով Անդրեյ Դանկոյին` նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը: Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է Սլովակիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը, ինչը, ըստ նրա, […]