26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ինչպե՞ս գիտենք, որ Քրիստոսը ճշմարիտ Աստված է

Աստվածաշունչն է Նրան անվանում Աստված` սովորեցնելով հետեւյալը. Թովմասը պատասխանեց Նրան. «Տեր իմ ու Աստված իմ»: Հովհ. 20.28 «Նրանցից են հայրերը, որոնցից է Քրիստոսը մարմնի կողմից, ով հավիտյանս օրհնյալ Աստված է բոլորի վրա»: Հռոմ. 9.5 «Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը»: «Սկզբում էր Բանը, եւ Բանն Աստծո մոտ էր, եւ Բանն Աստված էր: Նա սկզբում […]

Եվ ձեռքբերումներ են եղել, և բացթողումներ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի խոսքով` անցնող տարին հագեցած էր քաղաքական  կարևորագույն իրադարձություններով: «Մենք լուրջ քայլ կատարեցինք` գնալով  սահմանադրական բարեփոխումների, դրանով իսկ  գնում ենք դեպի ավելի ժողովրդավար, կայուն քաղաքականության»,-Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով քաղաքական տարին, ասաց պատգամավորը: Նա նշեց, որ Ընտրական նոր օրենսգիրքն է կյանքի կոչվելու 2017 թվականին, և դա հավասար հնարավորությունների ամրապնդում կապահովի: Կ. […]

Վահան Շիրխանյանի պաշտպանի բողոքը մերժվել է

Վերաքննիչ դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հետաձգել է շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը: Հայկ Ալումյանը իր բողոքով պահանջում է փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւ վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը: Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա […]

Ով է ամանորին մեքենա նվիրել Վարդան Բադալյանին /վիդեո/

Երգիչ Վարդան Բադալյանն ավանդապաշտ է , և ամանորն էլ հայկական ավանդույթներով է դիմավորում: Երգիչը, ինչպես և շոու բիզնեսի շատ այլ ներկայացուցիչներ, տոնական այս օրերին աշխատում են: Նվերներ դեկտեմբերի վերջին են հասցնում միայն գնել: Իսկ թե ով է երգչին մեքենա նվիրել ամանորին , ինչ է նա այս տարի ուզում Ձմեռ պապից դիտեք` տեսանյութում:

Հայաստանի զինվորական դատախազը մեկնել է Չինարի

Դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով ստեղծված իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով այսօր Տավուշի մարզ է մեկնել ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը:  

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Ազգային Ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշ ումեմ. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Արարատի մարզի մարտական հենակետ: Այցի շրջանակում Գալուստ Սահակյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային, մարտական պատրաստվածությանը, զրուցել նրանց հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները:  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով զինվորներին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել […]

Ադրբեջանը դիմում է միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարքի. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, […]

Գեներալ Մանվելը նախաձեռնել է

ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, տարեվերջյան տոնական միջոցառումներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր է նվիրում Արցախյան պատերազմի մասնակիցների թոռներին, երկրապահների զավակներին, պատանի երկրապահներին, նաեւ՝ Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչների երեխաներին: Այս տարի եւս գեղեցիկ բեմականացում էր կազմակերպվել Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, ինչպես նաեւ՝ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի սաների մասնակցությամբ համերգային գեղեցիկ ծրագիր Արամ Խաչատրյան համերգասրահում: Ներկայացումների […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Դիլիջանի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Վարդենյաց  լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Բերդ – Ճամբարակ ճանապարհը փակ է բքի պատճառով: ՀՀ   միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ