Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունվարի 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը եւ առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -11-13, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ: […]





































