10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կառավարության որոշմամբ 233 միլիոն դրամ՝ սիրիահայերին

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը լուծեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման հետ կապված առաջացել էր լուրջ հիմնախնդիր՝ ավտոմեքե­նաների մաքսային վճարների հատուցման արժեքը կազմում էր 233 միլիոն 365  հազար դրամ: 18.11.2016թ. կառավարության որոշմամբ ՀՀ պետական միջոցներից համապատասխան գումարը հատկացվեց:

Բնապնախարարությունը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 900 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել 10.37 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100 հազար դրամով եւ հաշվարկվել […]

Ինչ կարող է անել աղոթքը

ՀԱՃԱԽԱԿԻ ԱՂՈԹՔԸ ՀԱՆԳՑՆՈՒՄ Է ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՑԸ Ալեքսանդր կաթողիկոս Ջուղայեցի 17-18-րդ դարեր Հոգեշեն ասույթների մի այդպիսի ժողովածու է կազմել 17-18-րդ դարի նշանավոր հեղինակ Ալեքսանդր Ջուղայեցին։ Նա եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ 1697-1706թթ․, ապա Նահապետ Եդեսացու մահից հետո՝ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոս 1706-1714թթ։ Ալեքսանդր Ջուղայեցին Հայ Առաքելական Եկեղեցու փութեռանդ պաշտպան ու ջատագովն էր․ նա երկարատև ու […]

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ առաջին նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչների այցը ՀՀ Ազգային ժողով, նշել է, որ խորհրդարանական մակարդակում նմանատիպ քննարկումներն արդյունավետ խթան են […]

Արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը ստե՞լ է. ԴԱՀԿ արձագանքը

Հարկադիր կատարման ծառայությունը հիշեցնում է, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ: Վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքի 21-րդ […]

Զենք -զինամթերք են հանձնել

Նոյեմբերի 18-ին, ժամը 17.30-ին, 1977 թ. ծնված Աշոտ Հ.-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին եւ կամավոր հանձնել հակատանկային ականանետ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, եւ ժապավենի վրա ամրացված 7.62 մմ տ/չ 188 փամփուշտ: Նույն օրը, ժամը 14.30-ին, 1966 թ. ծնված Արմեն Վ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տ/չ 155, 7.62 մմ տ/չ՝ 10, […]

Ամեն անգամ, երբ դուք ներում եք մեկին

Ամեն անգամ երբ դուք ներում էք մեկին, մի տեսակ ոնց որ կտրեք սատանայի թևերը ու չթողնեք որ չարն առավելություն ունենա ձեր կյանքերի վրա: Առաքյալը հենց այդպես էլ գրում է Կորնթացիներին, թէ պեք է ներել ի դեմս Քրիստոսի «որպէսզի չլինի, թէ Սատանան առաւելութիւն ունենա մեր վրա» (Բ.Կր 2:11): Եթե տեսնում էք մեկը զղջում է, մխիթարեք իրեն: […]

Տղամարդը լողացել է տաք աղբյուրում եւ քայքայվել է ջրի մեջ

ԱՄՆ-ում զբոսաշրջիկը խախտել է ազգային պարկի անվտանգության կանոններն ու մահացել։ Տղամարդը որոշել է լողանալ տաք, բնական աղբյուրում, ինչն էլ մահվան է հանգեցրել, գրում է CNN-ը։ Ինչպես պարզվել է, 23-ամյա Կոլին Սքոտը քրոջ հետ այցելել են Ելոուսթոունի ազգային պարկ, որտեղ գտնվում է բնական տաք աղբյուր, սակայն այնտեղ լողալը խստիվ արգելված է, ինչի մասին զգուշացնող համապատասխան ցուցանակներ […]

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանի եւ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ռուս խորհրդարանականները ՌԴ Դաշնային ժողովի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի […]

Նախկին պատգամավորը փաստի առաջ է կանգնել. սկանդալային բացահայտումներ և փաստեր/վիդեո/

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի ( հայտնի է Տուգո մականվամբ) փաստաբաններ Արտակ Քոչարյանը և Գայանե Լյուդվիգյանը հերքում են համացանցում օրերս տարածված այն լուրը, թե նախկին պատգամավորը իր երրորդ կնոջը` 33-ամյա Լուսինե Ավագյանին բռնությունների է ենթարկել և փորձում է հաշվեհարդար տեսնել նրա հետ` սուտ մատնությամբ: Նշենք , որ ըստ Լուսինե Ավագյանի քրոջ` Էլիոնորա Մանուկյանի, 55-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ