19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

«Քաղաքական կամք չեմ տեսնում». սպասելիքներ չկան

«Ես իր հայտարարություններին տեղյակ չեմ, ես Հայաստանում չեմ եղել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մասին: Պատգամավորի խոսքով՝ այդ անձի հայտարարությունները ԲՀԿ-ին չեն հետաքրքրում, ու որևէ քննարկում նրա՝ քաղաքականություն մտնելու վերաբերյալ չի էլ եղել: Անդրադառնալով վարչական դատարանում ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի հայցադիմումին, որով վիճարկում են Գյումրու ՏԻՄ ընտրություններում […]

Տուժածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվա-Երևան  ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է  բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։ Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի  բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։ Տուժած մյուս երկու տղամարդիկ  շարունակում են բուժումը  […]

ԱԺ նախագահը հորդորեց ՕԵԿ-ին դիմել կառավարությանը

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստիօրակարգի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու են 24-ժամյա ռեժիմով օրակարգ ընդգրկել «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ: «Հատկապես ՏԻՄ ընտրություններին լրջագույն խնդիրներ տեսանք, ինչո՞ւ ենք քննարկում 24-ժամյա ռեժիմով, գոնե այս ռեժիմից հանեք»,-ասաց Բիշարյանը: ԱԺ նախագահ Գալուստ […]

«Տարածքներ հանձնելու մասին խոսք չկա» /վիդեո/

«Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը ցույց տվեց՝ այդ կառույցի ներսում լուրջ խնդիրներ կան եւ, հավանաբար, դրանով էր պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգելու որոշումը»,-այսօր «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Վերջինս շեշտեվց՝ կան ներքին տարաձայնություններ՝ տարբեր տարածաշրջաններում գտնվող երկրների միջեւ, որոնց նպատակներն ու խնդիրները տարբեր են՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ […]

Կառավարությունը մտադիր է վերանայել հարկային օրենսգրքից բխող ռիսկերը

Հարկային նոր օրենսգիրքը քարացած փաստաթուղթ չէ։ Ուստի  չի բացառվում, որ մինչեւ ուժի մեջ մտնելը կառավարությունը հանդես գա այն վերանայելու առաջարկությամբ, եթե պարզվի, որ դրանով պայմանավորված կարող են խնդիրներ առաջանալ տնտեսական աճի համար։ Հարկային օրենսգիրքի ընդունումից անշուշտ քիչ ժամանակ է անցել։ Սակայն տարօրինակ չէ, որ այն կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Ինչպես հայտնի է, նոր օրենսգրքի […]

Լուրջ խնդիր կա. գյուղացիները կանգնած են սնանկացման շեմին

ԱԺ արտահերթ նիստին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախորդ շաբաթ Գեղարքունքիի մարզի Վարդենիսի բնակիչները փակել էին մայրուղին և պնդում էին, որ Պաշպանության նախարարության մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ իրենցից գնում են ցածր գնով՝ 40-45 դրամով: Փաշինյանը պարզել էր, որ իսկապես մատակարարները ՊՆ-ին են վաճառում կարտոֆիլը՝ կիլոգրամը 80-ից 104 դրամով: «Այստեղ լուրջ խնդիր կա, ԱԺ-ն […]

Ծառայակիցների վրա կրակոցներ արձակելու մեջ մեղադրվող Վլադիմիրը դատապարտվել է

Արցախում դիրքերից մեկում ծառայակիցների վրա կրակոցներ արձակելու մեղադրանքով կալանավորված Վլադիմիր Դավոյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Ամբաստանյալն իր ցուցմունքում պատմել է, որ երբ իրենց գումարտակը մեկնել է մարտական հերթապահության, 2015 թվականի փետրվարի 15-ին դիրքի ավագ Մուշեղ Միրզոյանն ասել է, որ պետք է փորձնական «տագնապ» անցկացնել, սակայն համածառայող Մանուկ Ղազարյանը ասել է, որ չի մասնակցելու դրան, […]

Փոշմանել է

Ազգային ժոովում մեկնարկեց արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել դիմումը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Հիշեցնենք, որ պատգամավորը որոշել էր վայր դնել մանդատը, ապա հայտարարությամբ հանդես եկավ, թե ժողովուրդը չի ցանկանում իր այդ քայլը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ […]

Այսօր աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր  աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Աղքատության դեմ պայքարի միջազգային օրվա պատմությունը անքակտելիորեն կապակցված է 1987-ի հոկտեմբերի 17- ի հետ։ Այդ օրը ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948 թ․ ստորագրվել էր Մարդու իրավուքների համաշխարհային հռչակագիրը, որպեսզի հիշատակի տուրք մատուցեն ծայրաստիճան աղքատության, բռնության ու սովի զոհերին։ Հավաքվածները հայտնել էին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ