03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 ոստիկան է մահացել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանում հունվարի 16-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 թուրք ոստիկան է սպանվել: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` անհայտ անձինք նախօրոք ականապատել են ճանապարհի հարևանությամբ գտնվող գերեզմանոցի բետոնե ցանկապատը և այն պայթեցրել այն ժամանակ, երբ անցնելիս է եղել ոստիկանական մեքենան: Հզոր պայթյունի հետևանքով զրահապատ մեքենայի մեջ սպանվել է 4, վիրավորվել […]

Աստված չանի` մտնեն Նախիջևանի կողմից. հրամանատարը բարկացած է

«Սեյրան Օհանյանը դեռ միայն հայտարարություններ է անում և հստակ ծրագրեր չի առաջարկել: Մեզ էլ է առաջարկվել մասնակցել քննարկումներին: Եթե ներկայացվի ծրագիր, որը մեզ համար իսկապես իրատեսական կլինի և կբխի հայ ժողովրդի շահերից՝ կմիանանք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանը: Վիտյա Հակոբյանին այս պահին անհանգստացնում է սահմանային իրավիճակը.« Նրանք անընդհատ խախտում են հրադադարի […]

Ինչ եղանակ է սպասվում

ՀՀ տարածքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ստացվել է 63 նամակ

Հունվարի 9-13-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 63 նամակ, որից 55-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ  8-ն ընթացքի մեջ է: Հարցերի մեծ մասը վերաբերել է ձնամաքրման աշխատանքներին, կրթության, սոցիալական, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, կոմունալ տնտեսության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, […]

Ինքն ունի իր քաղաքական օրակարգն ու ծրագիրը, մենք` մերը. Շարմազանովը` Ծառուկյանից

«Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ես խոսել եմ ամիսներ առաջ, երբ որ նա առաջին հարցազրույցը տվեց, որտեղ չբացառեց իր վերադարձը, իսկ հիմա, երբ ունենք փաստացի հայտարարությունը, իմ կարծիքը նույնն է»,-Henaran.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսին են ՀՀԿ-ի արձագանքն ու վերաբերմունքը ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես այն […]

«Անալիտիկի» գործով դատավորի որոշումը

ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մելքոնյանս, հետազոտելով թիվ ԵԱՔԴ/0248/01/06 քրեական գործի նյութերն ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182հոդվածի 1-ին մասով, 182հոդվածի 2-րդ մասի 3.1կետով     ՊԱՐԶԵՑԻ   Նախաքննական մարմինը Անի Արթուրի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Analitik.am» լրատվական […]

ԵԱՀԿ-ն հերթական անգամ Ադրբեջանի թիրախն է դարձել

Վերջին շրջանում պարբերաբար լուրեր են պտտվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի հնարավոր կասեցման մասին: Հունվարի 12-ին Մեդիամաքսը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ իրավիճակն անորոշ է: Ըստ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի՝ «ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ»: Լուրերը հաստատվում են Ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ ԵԱՀԿ […]

Քննարկվեցին KfW բանկի կողմից իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունվարի 17-ին ընդունեց KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախը, բանկի գլխավոր ինժեներ Ռալֆ Կյունաստը, էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցը և բանկի Երևանի ներկայացուցչության ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանը։ Քննարկվեցին էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա […]

Հատուկ ուշադրություն փոքրիկներին

Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները,  համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա: Նաև դա է պատճառը, որ ձմեռային ամիսներին նկատելիորեն ընկնում է մարդկանց ընդհանուր դիմադրողականությունը,  […]

2016 թվականին լրագրողները պարբերաբար ենթարկվել են բռնության

«2016 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու դրանց աշխատակիցների համար չափազանց բարդ ու լարված ժամանակաշրջան էր: Նրանց վիճակված էր դիմակայել բազմաթիվ մարտահրավերների ու բռնությունների: Անցյալ տարի ԶԼՄ աշխատակիցները նաև մասնագիտական խոչընդոտման հանդիպեցին»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ  հայտնեց  Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտի նախագահ Աշոտ Մելիքյանը: Մելիքյանի խոսքով՝  ամենադժվար փուլը լրագրողների համար ապրիլյան պատերազմն էր և հուլիսի երկրորդ կեսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ