09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Թեթև տարեք»

«Թեթև տարեք, հենց այնպես որևէ մեկին չեն թողնի այստեղ հարցում անցկացնել, եթե իշխանության ցանկությամբ չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով և հայկական, և ռուսական ընկերությունների կողմից կատարված հարցումներից, որոնց համաձայն՝ իրենց դաշինքին բավական քիչ տոկոսներ են տրված:  Նա նշեց, որ այս հարցումները իշխանության պատվերն են, ապա հավելեց, որ իրենք […]

Սեյրան Օհանյանը զրույց է ունեցել Լեւոն Երանոսյանի հետ. Ժողովուրդ

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումն ավարտվել էր ՀՀԿ-ականների հետ վիճաբանությամբ ու կրակոցով: Բանն այն է, որ Ջրառատի գյուղապետ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների հասցեին: Դրանից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք: Վիճաբանության մասնակիցներից ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, անգամ ատրճանակից օդ է […]

«Վարդուհու ինքնասպանության մեջ մեղավոր է թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե նրա եղբորորդին եւ թե եղբորորդու կինը». Իրավունք

Թերթի նախորդ համարում «Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին կապ ունի 41-ամյա կնոջը ինքնասպանության հասցնելու հետ» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էին մարտի 7-ին Երեւանում կիսակառույց շենքի 4-րդ հարկից նետվելով ինքնասպան եդած 41-ամյա Վադուհի Սարոյանին։ Նա ինքնասպանությունից շաբաթներ առաջ հայտարարէլ էր, որ ունեզրկվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի եւ Երեւանի բնակիչ՝ Տիգրան Տեր-Մարգարյանի (ով Վարդուհու […]

Արցախի ԱԳ նախարարը Հունաստանում ներկայացրել է շփման գծում տիրող իրադրությունը

Սույն թվականի մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։ ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի և մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես, «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել […]

Կորոշվի ամենավճռական հարցը. Ժամանակ

Վաղը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվեն հայ-ռուսական հարաբերության գրեթե բոլոր ոլորտներին, նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ բնականաբար Արցախի խնդրին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանի այցը, սակայն, երևի թե առանցքային նշանակություն կունենա ոչ թե այս խնդիրների, առավել ևս Արցախի խնդրի մասով, այլ Հայաստանում իշխանության խնդրի առումով, որը ըստ էության թևակոխել է […]

Հովիկ Աբրահամյանը երաշխիք է ուզում. Ժամանակ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր ընկերական նեղ շրջանակում հայտնել է, որ պատրաստ է լրիվ հրաժարվել քաղաքականության մեջ որեւէ ներգրավվածությունից, բայց երաշխիքներ է ուզում, որ իր ունեցվածքին ոչինչ չի պատահի։ Նա քանիցս փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Սերժ Սարգսյանը խոստացել է հանդիպել ընտրություններից հետո, բայց երաշխիքների շուրջ վերջնական պայմանւսվորվածությունը հնարավոր կլինի կայացնել խոսակցությունը ոչ […]

Քաշվեցինք. Հայկական Ժամանակ

«Եվրասիա. էքսպերտ» պարբերականի տվյալներով՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետական դումա Է ներկայացրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում լրջորեն կխոչընդոտվեն ԵՏՄ այլ երկրներից ապրւսնքների ներկրումը Ռուսաստան։ Սա տարածվելու Է նաեւ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների վրա։ Պաշտոնապես դրանով արգելվելու Է ԵՏՄ այլ երկրներից ՌԴ վերարտահանվող այն ապրանքների շրջանառությունը, որոնք ՌԴ-ի հայտարարած պատժամիջոցների ցանկում են, կամ էլ դրանք ԵՏՄ […]

Չբերության հարցով. Հայկական Ժամանակ

«Թալինի ռայոնի Մաստարա գյուղից եմ, ամուսնացել եմ 7 տարի է, երեխա չունեմ, որ հիվնդանոց դիմել եմ՝ չեն ընդառաջում, ոնց ւսնեմ»,– երեկ Թալինում «Ծառուկյան» դաշինքի հանդիպմանը դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց մի տղամարդ։ ԲՀԿ նախագահը տղամարդուն առաջարկեց ինչ-որ մեկին դիմել, որն Էլ կզանգահարի «Մարգարյանի» անվան հիվանդանոցի տնօրեն Գեորգի Օկոեւին եւ կտեղեկացնի խնդրի մասին։ Օրվա մյուս հրապարկումներին ծանոթացեք […]

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 630 կրակոց

Մարտի 13-ին եւ լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 630 կրակոց: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ