11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում Հայաստանի դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Օլեգ Եսայանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Բաբայան փող. 2ա, 12, 14, 16, 16/1 շենքերի, 2-ից-6 զույգ և 1-ից-25 կենտ անհատական տնատիրությունների՝ իրենց կոտորակներով, Ազատության պող. 2-ից-18 զույգ, 1-11 կենտ համարների և նրբանցքի շենքերի` իրենց կոտորակներով, Արաբկիր 33-րդ, 35-րդ […]

Ինչո՞ւ ուրացավ. Ժողովուրդ

Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այսօր Ալիկ Սարգսյանը, լինելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ընտրություններում պայքարում է նույն Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի դեմ. ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը տարեսկզբին լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամը, […]

Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 370 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

«Ցավոք, Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը»

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Լեոյի հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Կուոպիո քաղաքում ուղղափառ եկեղեցու կենտրոն և թանգարան այցելությունից հետո երկու եկեղեցապետերը համատեղ աղոթքի են մասնակցել Նոր Վալաամ վանական […]

Անակնկալներ կլինեն. Ժամանակ

Որքան էլ դժվար է հավատալ, թե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը կարող է անցնել առանց իշխանության ամենավերին օղակներում նախապես գրված սցենարի, այդուհանդերձ առաջիկա ընտրության առումով շատ մեծ է հավանականությունը, և թերևս Հայաստանի անկախության պատմության ընթացքում այդ տեսանկյունից հավանականությունն ամենամեծն է, որ առաջիկա ընտրությանը կարող են այնուհանդերձ շատ լինել անակնկալները: Այստեղ ամենևին չկան ազատ և արդար ընտրության հետ […]

Քոչարյանը խայծը կուլ կտա՞. Հայկական Ժամանակ

ՕՐՕ դւսշինքում Սամվել Բաբայանի եւ Վարդան Օսկանյանի ներկայության պատճառով քաղաքական դաշտում համոզմունք կա, որ այդ ուժի հետեւում իրականում Ռոբերտ Քոչարյանն Է կանգնած։ Երեկ արդեն կարծիքներ Էին շրջանառվում, թե Սամվել Բաբայանին ձերբակալելով իշխանությունները մտադիր են բացահայտ խաղի մեջ ներքաշել հենց նրան։ Այսինքն, մինչեւ այժմ Ռոբերտ Քոչարյանը տարբեր ուժերի նախ Գագիկ Ծառուկյանի ու նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, հիմա […]

Հոսանքազրկումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Լուկաշին 1-ին փողոցը, Զոհրաբի փողոցը և Լուկաշին թաղամասը, 10:30-16:30 Նորքի Այգիներ թաղ. 36, 235, 235/1, 237, 237/5, 238, 252, 253, 255, 257, 258, 259, 261, 274, 275, 275/1, Ա.Արմենակյան փ. 20, […]

Որոշ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի  տարածաշրջանների  ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժը աջակցում է Հանրապետական կուսակցությանը (տեսանյութ)

Աջակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տեսաուղերձը Հարգելի Նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ, Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ